CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ273

«Շարունակեց խաթարել եկեղեցու հեղինակությունը և ներքին անդորրը». Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտում է Փաշինյանի հնչեցրած մտքերը

«Շարունակեց խաթարել եկեղեցու հեղինակությունը և ներքին անդորրը». Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտում է Փաշինյանի հնչեցրած մտքերը

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական, հարձակողական հռետորաբանությունը։

«Վարչապետը, պետական բարձր ամբիոնն օգտագործելով ոչ թե համախմբման, այլ պառակտման նպատակով, շարունակեց խաթարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակությունը և ներքին անդորրը։ Հնչեցրած հայտարարությունները բացահայտ հակասում են Հայաստանի Սահմանադրության հիմնարար դրույթներին, որոնք երաշխավորում են թե՛ կրոնական կազմակերպությունների ազատ գործունեությունը, թե՛ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում։

Փաշինյանի նետերն ուղղված են այն ինստիտուտի դեմ, որը մեկուկես հազարամյակից ավել պահել ու միավորել է աշխարհասփյուռ հայությանը։ Պետական իշխանության բարձրագույն ղեկավարը հրապարակայնորեն միջամտում է մի կառույցի ներքին գործերին, որի «նորոգման» կարգը կարող է որոշել միայն եկեղեցական կանոնական իրավունքը, ոչ թե Հայաստանի գործադիր մարմնի ղեկավարը։

Նման ելույթները արհեստականորեն բաժանում են հոգևորականներին «ճիշտ» ու «սխալ» խմբերի՝ սերմանելով անվստահություն և ստեղծելով վտանգավոր նախադեպ, որտեղ քաղաքական իշխանությունը իրեն վերապահում է չափել հավատքի սահմանները։ Սա ոչ միայն խեղում է եկեղեցու ինքնիշխան բնույթը, այլ նաև սպառնում է վերածվել «վհուկների որսի», որտեղ «անհնազանդ» ձայները կարող են լռեցվել պետական լծակներով։

Հայոց եկեղեցու պահպանության Համահայկական խորհուրդը դատապարտում է վարչապետի շարունակական հայտարարությունները, որոնք հակասում են նաև միջազգային իրավունքի նորմերին, որտեղ հստակ շեշտվում է, որ պետությունը պետք է զերծ մնա եկեղեցական կառույցները «բարեփոխելու» փորձերից։ Այս թեմայով խորհուրդը մոտ օրերս հանգամանալից զեկույց կներկայացնի հասարակությանը:

Կոչ ենք անում երկրի քաղաքական ղեկավարությանը դադարեցնել հայության հոգևոր կենտրոնը պառակտող ելույթներն ու վերադառնալ սահմանադրականության դաշտ, որտեղ պետությունն ու եկեղեցին տարանջատված են»,- ասվում է հաղորդագրությունում։

www.aysor.am 

  • Լրահոս
  • Close
Մտահոգությունները Տեղին Չեն, Ադրբեջանի Եւ Հայաստանի Միջև Խաղաղություն Է Հաստատված. Նիկոլ Փաշինյանը Ներկայացրել Է Ադրբեջանական Նավթամթերքի Ներմուծման Արդյունքները

13-01-2026 | 15:38

Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական նավթամթերքի ներմուծման արդյունքները
Սարգսյանը Բարձր Է Գնահատել Դեսպան Քվինի Ջանքերը Հհ-Ամն Հարաբերությունների Զարգացման Գործում Եւ Շնորհակալություն Հայտնել Համատեղ Ծրագրերի Իրականացման Համար

13-01-2026 | 15:35

Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Քվինի ջանքերը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել համատեղ ծրագրերի իրականացման համար
Սու-30 Կործանիչները Կարող Են Մեծ Դեր Ունենալ Մեր Երկրի Տարածքային Ամբողջականության Պաշտպանության Գործում. Նախարար (Տեսանյութ)

13-01-2026 | 15:29

ՍՈՒ-30 կործանիչները կարող են մեծ դեր ունենալ մեր երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության գործում. Նախարար (Տեսանյութ)
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ Անգլերեն Թարգմանությամբ

13-01-2026 | 14:20

Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Սև Լճի Մոտ Գտնվող Դիրքում Հայ Զինվորներն Անցնում Են Ադրբեջանական Անցակետի Կողքով․ Հաստատել Է Հհ Պաշտպանության Նախարարը

13-01-2026 | 13:43

Սև լճի մոտ գտնվող դիրքում հայ զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով․ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարը
Պաշտպանության Ծախսերը 2018 Թվականի Համեմատ Աճել Են 1.1 Միլիարդ Դոլարով․ Հհ Պաշտպանության Նախարար

13-01-2026 | 13:36

Պաշտպանության ծախսերը 2018 թվականի համեմատ աճել են 1.1 միլիարդ դոլարով․ ՀՀ պաշտպանության նախարար
Ռդ Դեսպանը Կանչվել Է Հհ Ագն, Նրան Հանձնվել Է Բողոքի Հայտագիր՝ Սոլովյովի Հայտարարությունների Կապակցությամբ. Խոսնակ

13-01-2026 | 13:29

ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր՝ Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ. Խոսնակ
Թրամփի Որդին Ասել Է, Որ Ամբողջ Արևմուտքի Անվտանգությունը Կախված Է Գրենլանդիայից

13-01-2026 | 13:27

Թրամփի որդին ասել է, որ ամբողջ Արևմուտքի անվտանգությունը կախված է Գրենլանդիայից
Հալեպի Հայկական Եկեղեցում Ապաստանած Ընտանիքները Վերադառնում Են Իրենց Տներ

13-01-2026 | 13:25

Հալեպի հայկական եկեղեցում ապաստանած ընտանիքները վերադառնում են իրենց տներ
Դեռ Հստակ Որոշում Չկա՝ Ռոբերտ Քոչարյա՞Նն Է Նախընտրական Դաշինքը Ղեկավարելու, Թե՞ Ոչ. Իշխան Սաղաթելյան

13-01-2026 | 13:03

Դեռ հստակ որոշում չկա՝ Ռոբերտ Քոչարյա՞նն է նախընտրական դաշինքը ղեկավարելու, թե՞ ոչ. Իշխան Սաղաթելյան
Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի Թանգարանում Բացվել Է «Հայոց Վանքեր» Խորագրով Ջրաներկի Ցուցահանդեսը. Լուսանկարներ

13-01-2026 | 13:01

Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը. Լուսանկարներ
Ամն Պատվիրակությունը Բաքվից Կայցելի Հայաստան

13-01-2026 | 12:59

ԱՄՆ պատվիրակությունը Բաքվից կայցելի Հայաստան
Իրանում Խաղաղ Ցուցարարներին Միացել Են Զինվшծ Անձինք, Որոնց Նպատակն Էր Ավելացնել Զnհերի Թիվը, Քանի Որ Թրամփն Ասել Էր, Որ Այդ Դեպքում Կմիջամտի. Արաղչի

12-01-2026 | 15:43

Իրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. Արաղչի
Դատավորներից Մեկին Տեսա, Ասում Է՝ Ծանրաբեռնված Եմ, Ասում Եմ՝ Աբ Կիրառի. Ես Էլ Եմ Կիրառում. Վլադիմիր Վարդանյան

12-01-2026 | 13:48

Դատավորներից մեկին տեսա, ասում է՝ ծանրաբեռնված եմ, ասում եմ՝ ԱԲ կիրառի. ես էլ եմ կիրառում. Վլադիմիր Վարդանյան
Ամերիկահայ Պրոդյուսեր Սև Օհանյանը «Ոսկե Գլոբուս»-Ի Մրցանակակիրների Շարքում Է

12-01-2026 | 13:03

Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրների շարքում է

Նմանատիպ լուրեր