CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ493

Շարունակում ենք նույն մանկամիտը մնալ

Շարունակում ենք նույն մանկամիտը մնալ

Չգիտեմ, պետք է արդյոք զայրանալ, թե պետք է պարզապես շատ-շատ տխրել, բայց փաստը մնում է փաստ՝ մեր քաղաքական միտքը շարունակում է մնալ տհաս երեխայի մակարդակին: 
Դա շատ տխուր է այն պատճառով, որ 2020 թվականից ի վեր ստացած բազմաթիվ հարվածներից հետո (չհաշված նախորդ պատմական փորձը) մենք, այնուամենայնիվ, շարունակում ենք ապրել պատրանքներով: Ես չգիտեմ՝ արդյոք մեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու նրանց համակրող փորձագետները իսկապե՞ս միամիտ են, թե՞ միտումնավոր են խաբում հասարակությանը, բայց, բոլոր դեպքերում, նրանց ինֆանտիլիզմն ուղղակի սահմաններ չունի: «Դիմենք միջազգային հանրությանը, որ այն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա եւ ապահովի արցախցիների՝ իրենց հողում ապրելու իրավունքը» թեզի նման՝ «աննախադեպ» միամտության դրսեւորում է: Մի՞ թե դեպքերի նախորդ ընթացքը ցույց չի տվել, որ «միջազգային հանրությանն» այդ հարցը բացարձակապես չի հուզում: Դա ամենեւին չի նշանակում, որ համապատասխան օֆիսներում նստած են դաժան, անգութ եւ հայերի նկատմամբ ատելությամբ լցված մարդիկ: Դա այդպես չէ: 
Պարզապես քաղաքականության տեսակետից այդ ամենն անտեղի լիրիկա է: Քաղաքականությունը հիմնված է հաշվարկի վրա. կշեռքի մի նժարի վրա դրված են անտուն մնացած հազարավոր մարդկանց տառապանքները, մյուսի վրա Արցախում ռուսական ներկայության վերացումը: Եթե դուք նստած լինեք որեւէ եվրոպական կամ ամերիկյան օֆիսում, ո՞ր նժարին եք գերապատվություն տալու: Եթե Արցախի հայաթափմամբ ռուսներն այնտեղից հեռանալու են, ինչո՞ւ պետք է Արեւմուտքը դրան դեմ լիներ: 
Եվ արդյո՞ք հիմա Բրյուսելի, Վաշինգթոնի, ինչպես նաեւ, իհարկե, Մոսկվայի համար մեկ չի, թե ինչ ազգությամբ մարդիկ են Արցախում ապրում: Նույն սերիայից է՝ «Արեւմուտքը զսպում է Ադրբեջանին, որ վերջինս մեզ վրա չհարձակվի»: Ախր, ինչո՞ւ պետք է զսպի: Որովհետեւ մենք «ժողովրդավարական երկիր ենք» (իբր): 
Քանի՞ միլիարդի զենք է ԱՄՆ վաճառում, մեղմ ասած, ոչ ժողովրդավարական Սաուդյան Արաբիային: Կամ՝ մեր տարածաշրջանին ավելի անմիջականորեն առնչվող հարց՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները չի կարող օգնել Ուկրաինային այն մասշտաբով, որ այդ երկրի բանակը կարողանա դուրս շպրտել ՌԴ զինված ուժերն իր տարածքից:
Ի՞նչ անենք, որ վերջ տանք մանկամտությանը: 
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
«Առավոտ»
Լուսանկարը՝ Մարութ ՎԱՆՅԱՆԻ


 

  • Լրահոս
  • Close
Վեհափառ Հայրապետը Գերհամբերատար Սպասում Է Տիրադավների Զղջմանը, Դարձին, Իսկ Մինչ Այդ Տերը Մաքրում Է Իր Տունը, Մինչև Վերջին Դպիրն Ու Ուխտի Մանուկը

14-01-2026 | 15:50

Վեհափառ Հայրապետը գերհամբերատար սպասում է տիրադավների զղջմանը, դարձին, իսկ մինչ այդ Տերը մաքրում է իր տունը, մինչև վերջին դպիրն ու ուխտի մանուկը
Որ Քաղաքական Ուժը Որքան Գումար Է Ծախսում Ֆեյսբուքում Ու Ինստագրամում Գովազդի Վրա. Սամվել Մարտիրոսյան

14-01-2026 | 15:45

Որ քաղաքական ուժը որքան գումար է ծախսում Ֆեյսբուքում ու Ինստագրամում գովազդի վրա. Սամվել Մարտիրոսյան
Եթե Իրանում Որևէ Հաջողության Հասնեն, Ապա Հայաստանը Պարտվողների Թվում Է Լինելու. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 15:44

Եթե Իրանում որևէ հաջողության հասնեն, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մենք Ունենք Բանաձև, Որը Լիարժեք Բավարարում Է Հայաստանին, Ամն–Ին, Եւ Իմ Կարծիքով Նաև Ադրբեջանին. Փաշինյան

14-01-2026 | 15:43

Մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է Հայաստանին, ԱՄՆ–ին, և իմ կարծիքով նաև Ադրբեջանին. Փաշինյան
Արդարության Ու Արդարադատության Սովը Ակնհայտ Է Այսօր, Այդ Երկուսի Քաղցից Գուցե Մի Քանի Սերունդ Չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան

14-01-2026 | 15:40

Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր, այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան
Նիկոլ Փաշինյանի Իշխանության Ամեն Օր Առավել Ծանր Է Նստում Հայաստանի Եւ Հայ Ժողովրդի Ապագայի Վրա. Աշոտյան

14-01-2026 | 15:39

Նիկոլ Փաշինյանի իշխանության ամեն օր առավել ծանր է նստում Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի վրա. Աշոտյան
Համաձայնեցված Է Այն, Ինչ Հանձնված Է Թղթին. Հհ Ագ Նախարարը՝ Tripp Համաձայնագրի Մասին

14-01-2026 | 13:38

Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին. ՀՀ ԱԳ նախարարը՝ TRIPP համաձայնագրի մասին
Լուրջ Հարված Է Հայոց Բանակին Եւ Ազգային Անվտանգության Հիմքերին. Մայր Աթոռից Հաստատում Են՝ Գնդերեցներին Սպառնում Են

14-01-2026 | 13:33

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝ գնդերեցներին սպառնում են
Հայաստանի Շուրջ Իրավիճակն Ավելի Կայուն Երբեք Չի Եղել Իր Գոյության Պատմության Ողջ Ընթացքում. Նիկոլ Փաշինյան

14-01-2026 | 13:32

Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան
Այս Պահի Դրությամբ Իրանում Ցույցեր, Հավաքներ Տեղի Չեն Ունենում. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 13:30

Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մտահոգությունները Տեղին Չեն, Ադրբեջանի Եւ Հայաստանի Միջև Խաղաղություն Է Հաստատված. Նիկոլ Փաշինյանը Ներկայացրել Է Ադրբեջանական Նավթամթերքի Ներմուծման Արդյունքները

13-01-2026 | 15:38

Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական նավթամթերքի ներմուծման արդյունքները
Սարգսյանը Բարձր Է Գնահատել Դեսպան Քվինի Ջանքերը Հհ-Ամն Հարաբերությունների Զարգացման Գործում Եւ Շնորհակալություն Հայտնել Համատեղ Ծրագրերի Իրականացման Համար

13-01-2026 | 15:35

Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Քվինի ջանքերը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել համատեղ ծրագրերի իրականացման համար
Սու-30 Կործանիչները Կարող Են Մեծ Դեր Ունենալ Մեր Երկրի Տարածքային Ամբողջականության Պաշտպանության Գործում. Նախարար (Տեսանյութ)

13-01-2026 | 15:29

ՍՈՒ-30 կործանիչները կարող են մեծ դեր ունենալ մեր երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության գործում. Նախարար (Տեսանյութ)
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ Անգլերեն Թարգմանությամբ

13-01-2026 | 14:20

Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Սև Լճի Մոտ Գտնվող Դիրքում Հայ Զինվորներն Անցնում Են Ադրբեջանական Անցակետի Կողքով․ Հաստատել Է Հհ Պաշտպանության Նախարարը

13-01-2026 | 13:43

Սև լճի մոտ գտնվող դիրքում հայ զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով․ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարը

Նմանատիպ լուրեր