
25-04-2025 | 15:30
Այսօր բժշկական պաշարներով և պարենով բեռնված բեռնատարները կանցնեն Մարգարա կամուրջով դեպի Սիրիա՝ ուղարկելու մարդասիրական օգնությունը. X-ում գրել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել թուրք գործընկերներին այս մարդասիրական առաքելության հետ համագործակցության համար»,-գրել է նա:
Հիշեցնենք որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը 10 օրով բացվեց Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու համար։