10-11-2025 | 15:26
Անկեղծ ուրախությամբ շնորհավորում ենք Կանադայի Մոնրեալ քաղաքում լույս տեսնող «ԱՊԱԳԱ» շաբաթաթերթին՝ հիմնադրման հիսուներորդ տարեդարձի առթիվ։
Հինգ տասնամյակ «ԱՊԱԳԱ»-ն իր առաքելությամբ տեղեկատվության վստահելի աղբյուր է, ազգային ինքնության պահպանման, համահայկական մտավոր կապերի ամրապնդման հզոր միջոց։ Տարիների ընթացքում թերթը ծառայել է վսեմ նպատակին՝ միավորել սփյուռքահայ համայնքը, լուսաբանել ազգային, մշակութային ու հասարակական կյանքի կարևորագույն իրադարձությունները։
«ԱՊԱԳԱ»-ն միշտ պահպանել է պատշաճ լրագրողական ոճը, բարեխիղճ վերաբերմունքը խոսքի նկատմամբ դրանով իսկ վայելել ընթերցողների վստահությունը։
Հայաստանի Թեքեյան Մշակութային Միությունը շնորհավորում է «ԱՊԱԳԱ» շաբաթաթերթի խմբագրակազմին ու ընթերցողներին՝ մաղթելով ստեղծագործական վերելք, երկարամյա ընթացք ու ամենայն բարիք։