
11-07-2025 | 15:46
«Շնորհավորում եմ ամբողջ աշխարհին, եկել է խաղաղության ժամանակը»,-Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Մեկ այլ գրառման մեջ ԱՄՆ առաջնորդը շնորհակալություն է հայտնել նրան Կատարում ԱՄՆ ռազմաբազային Իրանի հարվածից հետո հարձակման մասին նախազգուշացնելու համար։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Իրանին նախապես նախազգուշացման համար, որը կանխեց զոհերի թիվը... Հնարավոր է՝ Իրանը հիմա կարող է խաղաղություն և ներդաշնակություն բերել տարածաշրջան, և ես ոգևորությամբ կխրախուսեի Իսրայելին անել նույնը», - հավելել է Թրամփը։
Թրամփն Իրանի արձագանքը որակել է «շատ թույլ»։ Ըստ նրա՝ արձակվել է 14 հրթիռ, որոնցից 13-ը խոցվել են, իսկ մեկը «բաց է թողնվել», քանի որ դրա թռիչքի ուղղությունը սպառնալիք չի ներկայացրել։
www.news.am