
09-02-2025 | 12:32
Շոտլանդիան անկախության կարիք ունի ավելի քան երբևէ, քանի որ Մեծ Բրիտանիան, որի մաս է կազմում Շոտլանդիան, ԵՄ-ից դուրս գալուց հետո տնտեսական անկման է բախվում, ասել է Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսուֆը իսպանական Pais թերթին տված հարցազրույցում։
«Brexit-ը կատարյալ աղետ էր: Արդեն բոլոր ուղղությունների շատ տնտեսագետներ և փորձագետներ պնդում են, որ (իրավիճակը) Մեծ Բրիտանիայում ավելի վատ է, քան հարակից մյուս երկրներում։ Ահա թե ինչու մենք անկախության կարիքն ունենք ավելի քան երբևէ, քանի որ Շոտլանդիան այսօր կապված է Միացյալ Թագավորության հետ, որը տնտեսական անկման մեջ է՝ Brexit-ի պատճառով»,- ասել է Յուսուֆը։
Նախարարի խոսքով՝ բրիտանական կառավարությունը պետք է լսի Շոտլանդիայի ժողովրդին և հարգի ժողովրդավարական քվեարկությունը։ Միևնույն ժամանակ, Յուսուֆը նշել է, որ ինքը չի դիտարկում որևէ «միակողմանի ուղի», մենք խոսում ենք «օրինական և պարտադիր հանրաքվեի» մասին։ «Կառավարությունն այլ ելք չունի, քան ենթարկվել քաղաքացիների կամքին»: