15-10-2024 | 12:24
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է իր աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը, գրում է իրանական Mehr գործակալությունը։
Նշվում է, որ Շոյգուն երեքշաբթի Թեհրանում հանդիպել է Ահմադիանի հետ և իրանական կողմին փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը։
«Ռուսաստանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան ժամանել է Թեհրան՝ Ռուսաստանի նախագահի հանձնարարականով՝ երկու կողմերի միջև Իսլամական հեղափոխության առաջնորդի ներկայացուցիչ և Իրանի Անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ահմադիանի՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով։