CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ169

«Շրջափակված Արցախ» մրցույթի ամենասրամիտ հայտերը հենց Արցախից են ստացվում. «Ռաձիկին օվօշնօյը մանդարինա ստացալ»

«Շրջափակված Արցախ» մրցույթի ամենասրամիտ հայտերը հենց Արցախից են ստացվում. «Ռաձիկին օվօշնօյը մանդարինա ստացալ»

«Շրջափակված Արցախ» մրցույթի ամենասրամիտ հայտերը հենց Արցախից են ստացվում. վավերագրողները նպատակ ունեն արվեստի միջոցով ուշադրության կենտրոնում պահել շրջափակման մեջ հայտնված Արցախի խնդիրները

 «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը, հաջակցություն Արցախի, այս տարվա հունվարից սկսել է «Շրջափակված Արցախ» մրցույթը։ Այն նպատակ ունի արվեստի և գրականության միջոցով ուշադրության կենտրոնում պահել շրջափակման մեջ հայտնված Արցախի խնդիրները, հանրությանը մոբիլիզացնել դրանց շուրջը, որովհետև համայնքի անդամների համոզմամբ՝ ընդամենը մեկ պատկերը կամ սուր ակնարկը կարող է ավելի մեծ ազդեցություն գործել, քան բազմաթիվ քաղաքական հարցազրույցները։

Ասվածի վառ օրինակը նկարիչ Նվարդ Երկանյանի նկարազարդումն էր, երբ ադրբեջանցի «էկոակտիվիստի» ձեռքերում աղավնին պարզապես անշնչացավ։

Ինչպես Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ակն ընդ ական»-ի համահիմնադիր Հովհաննես Իշխանյանը, իրենց շարքերում ոչ միայն վավերագրողներ են՝  լուսանկարիչներ, վավերագրական ֆիլմի ռեժիսորներ, նկարիչներ, գրողներ, երաժիշտներ, այլ նաև քաղաքագետներ, պատմաբաններ և այլն։

«Ակն ընդ ական»-ը հիմնադրել ենք ես, գրող Նարե Նավասարդյանը, երաժիշտ-իրավաբան Ռաֆայել Իշխանյանը  և երաժիշտ-հնագետ Անի Ադիգյոզալյանը։

Պատերազմից վերադառնալուց հետո հասկանում էի, որ պետք է մասնագիտական կարողություններս ի նպաստ դնեմ վավերագրությանը, և «Ակն ընդ ական»-ը երեք սկզբունքների վրա հիմնվեց. մանիֆեստ գրեցինք, որի հիմքում նախ հայերի արժանապատվության վերականգնումն ու իրավունքների պաշտպանությունն է։  Մյուս կարևոր սկզբունքն արվեստին է առնչվում. ինչպես արդեն ասացի, զուտ վավերագրողներից բացի՝ այլ ոլորտների անդամներ էլ ունենք, որոնք մեզ օգնում են հասկանալ՝ աշխարհում քաղաքական ինչ իրադարձություններ են տեղի ունենում, որոնց կարելի է խոչընդոտել գրականության միջոցով»,- ասաց  Հովհաննես Իշխանյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ հիմնադրման օրվանից՝ 2021 թվականի փետրվարից, «Ակն ընդ ական»-ը մի շարք մրցույթներ է կազմակերպել՝ նախնիների, մանկության և այլ թեմաներով։ Երկու ամիս առաջ էլ սկսել են «Շրջափակված Արցախ» արվեստի ու գրականության մրցույթը։

«Հենց սկզբից մրցույթի վերջանաժամկետ չէինք նշել։ Հետո մտածեցինք և հասկացանք, որ «Շրջափակված Արցախ»-ը պետք է տեղի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը չի ապաշրջափակվել։ Մրցույթի ամփոփումը պետք է փորձենք Արցախում անել։

Օրինակ՝ մրցույթի մասնակիցներից Նարե Այվազյանը «Ժենգյալով հաց» վերնագրով անգլերեն պատմվածք ներկայացրեց, որում արցախյան հայտնի ուտեստը պատրաստելու պրոցեսի միջոցով հեգնում է միջազգային հանրության՝ Արցախի խնդրի առնչությամբ ունեցած վերաբերմունքն ու բառամթերքը։ Այսպիսով՝ ժենգյալով հացն այդ պատմվածքում դարձավ միջազգային հանրության երկակի ստանդարտները ծաղրելու միջոց»,- ասաց Հովհաննես Իշխանյանը՝ հավելելով, որ «Շրջափակված Արցախ» խորագրով մրցույթը հունվար-մարտ ամիսների ընթացքում ստացել է 53 հայտ, որոնցից 5-ը՝ համատեղ աշխատանք։

Հովհաննես Իշխանյանը տեղեկացրեց, որ մեծ թվով հայտեր ստացել են նաև Արցախից՝ լուսանկարներ, ֆիլմ, ինստալյացիա ու մինչև անգամ կոմիքսներ։ Ընդ որում՝ ստեղծագործողների տարիքային սահմանափակում չկա, մասնակիցներից մեկն ընդամենը 12 տարեկան է։

«Շրջափակված Արցախ» մրցույթի արցախցի մասնակիցներից Կարինե Պետրոսովան էլ մեզ հետ զրույցում նշեց՝ իր աշխատանքները հայտնի ֆիլմերից արված լուսանկարներ են՝ համեմված արցախյան բարբառով հումորային գրառումներով։

«Հենց սկզբից մրցույթին մասնակցելու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ մտադրություն կար։ Բայց ինչպես բոլոր արցախցիների, իմ մեջ էլ հումոր շատ կա։

Երբ Արցախի շրջափակումն սկսվեց, ճանապարհները փակվեցին, մեր մեծ ընտանիքը բոլորի նման կանգնեց կենցաղային խնդիրների առջև։ Անհրաժեշտ էին մանկական տակդիրներ, միրգ և էլի շատ ու շատ բաներ, և բոլորս ականջի ծայրով փորձում էինք որսալ՝ որտեղ, ինչ են վաճառում։ Անկախ քեզնից, երբ ծանոթ մարդու ես տեսնում, դեմքը թողած՝ այդ պահին նայում ես տոպրակներին, թե ինչ է տանում տուն (ծիծաղում է՝ խմբ.)։ Առաջին հարցը, որ ծագում է, ոչ թե այն է, թե ինչպես է քեզ հանդիպած մարդու որպիսությունը, այլ թե որտեղից է այդ մթերքները գնել (նորից ծիծաղում է)։ Եթե այս ամենին շատ լուրջ նայենք, ոչ թե կծիծաղենք, այլ կլացենք, բայց մենք ժպիտով ենք վերաբերվում խնդիրներին։

Օրինակ՝ ֆեյսբուքում մի ստատուս գրեցի՝ «Արցախի կառավարությունը որոշել է, որ ձվի վաճառքի կետերում կտեղակայվեն ռուսական խաղաղպահ զորքեր։ Տեսնեիք՝ գրածիս տակ ինչ հումորային քննարկում էր ծավալվել։ Հաջորդ անգամ էջումս տեղադրեցի «Կնքահայրը» հայտնի ֆիլմի դրվագներից մեկը պատկերող լուսանկար, որում ֆիլմի հերոսներից մեկը կնքահոր ականջին ինչ-որ բան է ասում. գրեցի՝ «Էնա ջերմուկի տեղում գիդում»։ Հումորային հրապարակումից հետո երևի 10 հղի կին ինձ հարցրեց՝ կներեք, իսկ որտե՞ղ են «Ջերմուկ» վաճառում։

Ծիծաղի և հումորի տեղ տված իմ մյուս նկարում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Բեթմենը կնոջն ասում է՝ «Առանց տուալետնի բումագա կյասվեչ»։ Այսինքն՝ Արցախում առկա կենցաղային դժվարությունները, գազի, հոսանքի անջատումները ես հումորով եմ ներկայացրել»,- ասաց Կարինե Պետրոսովան։

  • Լրահոս
  • Close
Ալիեւին Շատ Հմուտ Քաղաքականության Շնորհիվ Հաջողվեց Ադրբեջանին Վերադարձնել 4 Գյուղ. Ադրբեջանական Զլմ-Ներ

19-04-2024 | 23:54

Ալիեւին շատ հմուտ քաղաքականության շնորհիվ հաջողվեց Ադրբեջանին վերադարձնել 4 գյուղ. ադրբեջանական զլմ-ներ
Ապրիլի 5-Ից Մենք Բացարձակապես Ոչ Մի Տեղեկություն Չունենք Նրա Առողջական Վիճակի Մասին. Ռուբեն Վարդանյանի Որդի

19-04-2024 | 21:20

Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդի
Շոլցն Ու Ալիևը Կհանդիպեն

19-04-2024 | 16:47

Շոլցն ու Ալիևը կհանդիպեն
Թուրքիան Կոչով Դիմել Է Իրանին Եւ Իսրայելին

19-04-2024 | 15:04

Թուրքիան կոչով դիմել է Իրանին և Իսրայելին
Ադրբեջանը Դեռ Հակաֆրանսիական Հիսթերիայի Մեջ Է

19-04-2024 | 14:13

Ադրբեջանը դեռ հակաֆրանսիական հիսթերիայի մեջ է
Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատը Հարգանքի Տուրք Է Մատուցել Հայոց Ցեղասպանության Զոհերի Հիշատակին

19-04-2024 | 10:58

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ամն-Ը Չի Մասնակցել Իրանի Վրա Իսրայելի Հարձակմանը

19-04-2024 | 09:39

ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանը
Պենտագոնը Չի Մեկնաբանում Իրանի Վրա Իսրայելի Հարձակումը

19-04-2024 | 09:38

Պենտագոնը չի մեկնաբանում Իրանի վրա Իսրայելի հարձակումը
Չմեծացնել Աղբի Կույտը

19-04-2024 | 09:21

Չմեծացնել աղբի կույտը
Վրդովված Ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «Ուկրաինացում» Սպառնացող Հայտարարության Առնչությամբ. Ուկրաինայի Ագն

19-04-2024 | 09:15

Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Իսրայելը Հարվածել Է Իրանին

19-04-2024 | 09:14

Իսրայելը հարվածել է Իրանին
Պաղեստինի Անդամակցությունը Մակ-Ին Վաղաժամ Է. Ամն Պետքարտուղարություն

19-04-2024 | 09:12

Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին վաղաժամ է. ԱՄՆ պետքարտուղարություն
Լեհաստանում Ձերբակալել Են Զելենսկու Դեմ Մահափորձ Կազմակերպելու Համար Կասկածվողին

19-04-2024 | 09:09

Լեհաստանում ձերբակալել են Զելենսկու դեմ մահափորձ կազմակերպելու համար կասկածվողին
Թուրքիան Ամն-Ին Եւ Արևմտյան Երկրներին Հորդորում Է Հետ Պահել Իսրայելին

19-04-2024 | 09:06

Թուրքիան ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին հորդորում է հետ պահել Իսրայելին
Եմ Երկրները Համերաշխ Են Ռդ-Ի Դեմ Պատժամիջոցների Խստացման Հարցում. Մակրոն

19-04-2024 | 09:02

ԵՄ երկրները համերաշխ են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման հարցում. Մակրոն

Նմանատիպ լուրեր

Ալիեւին շատ հմուտ քաղաքականության շնորհիվ հաջողվեց Ադրբեջանին վերադարձնել 4 գյուղ. ադրբեջանական զլմ-ներ

Տարածաշրջանային լուրեր

Calendar19-04-2024

Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդի

Տարածաշրջանային լուրեր

Calendar19-04-2024

Շոլցն ու Ալիևը կհանդիպեն

Պաշտոնական լուրեր

Calendar19-04-2024

Թուրքիան կոչով դիմել է Իրանին և Իսրայելին

Միջազգային լուրեր

Calendar19-04-2024

Ադրբեջանը դեռ հակաֆրանսիական հիսթերիայի մեջ է

Տարածաշրջանային լուրեր

Calendar19-04-2024

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միջազգային լուրեր

Calendar19-04-2024

ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանը

Միջազգային լուրեր

Calendar19-04-2024

Պենտագոնը չի մեկնաբանում Իրանի վրա Իսրայելի հարձակումը

Միջազգային լուրեր

Calendar19-04-2024