
28-11-2023 | 18:11
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը ժամանել է Սան Ֆրանցիսկո. վերջին անգամ նա ԱՄՆ էր ժամանել 2017-ին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով: Այս մասին գրում է BBC-ն:
Մի քանի ժամից Սան Ֆրանցիսկոյում նախատեսվում է նրա և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը:
Հայտնի է, որ Սի Ծինփինը նաև մասնակցելու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առաջնորդների 30-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը։