06-11-2024 | 20:50
Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ Սի Ցզինպինը կոչ է արել համաշխարհային տերություններին օգնել Ռուսաստանին և Ուկրաինային վերսկսել ուղիղ երկխոսությունը.
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ վաղաժամ զինադադարը և քաղաքական կարգավորումը համապատասխանում են բոլոր կողմերի շահերին. գրում են լրատվամիջոցները։
Սի Ցզինպինի խոսքով՝ այս պահին ուկրաինական ճգնաժամի կարգավորման առաջնահերթությունը դրա հետագա էսկալացիայի կանխումն է։
Հունգարիայի վարչապետը բարձր է գնահատել խաղաղության հասնելու` Չինաստանի կառուցողական և կարևոր նախաձեռնությունները։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ Չինաստանը առանցքային ուժ է ռուս-ուկրաինական պատերազմում խաղաղության համար պայմաններ ստեղծելու գործում։
Հաղորդվում է, որ Պեկին այցելելուց հետո Վիկտոր Օրբանը մեկնել է Վաշինգտոն: