13-01-2026 | 15:38
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում արաբական երկրի կառավարությունը և ադրբեջանական պետական նավթային ընկերությունը հուլիսի 12-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։
Հուշագիրը ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար, պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի վերահսկիչ խորհրդի նախագահ Միքայիլ Ջաբարովը և Սիրիայի էներգետիկայի նախարար Մուհամմեդ ալ-Բաշիրը։ Փաստաթղթի մանրամասները չեն հրապարակվում։
www.aysor.am