
10-07-2025 | 15:36
Սիրիայում տուժածների շրջանում հայեր չկան, հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ ԱԳՆ-ը հետևում է Սիրիայում զարգացումներին «Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը կապի մեջ է տեղական իշխանությունների և համայնքային կառույցների հետ: Վերջին օրերին ՀՀ քաղաքացիների կողմից հյուպատոսությանն ուղղված դիմումների բովանդակության փոփոխություն չի գրանցվել. դրանք հիմնականում վերաբերել են ընթացիկ հյուպատոսական բնույթի հարցերի», – ասված է հայտարարությունում: