17-09-2024 | 08:28
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի վրա կրակել են հինգ անգամ, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Մատուս Շուտայ Էշտոկը, հայտնում է CNN-ը։
«Հանցագործը կրակել է հինգ անգամ, վարչապետը ծայրահեղ ծանր վիճակում է և դեռ վիրահատական սեղանին է։ Մենք ամեն ինչ կանենք դեպքը հետաքննելու համար»,- ասել է Էշտոկը մամուլի ասուլիսում` հավելելով, որ հանցագործը ձերբակալված է:
BBC-ի փոխանցմամբ՝ Էշտոկը դիմել է ասուլիսին ներկա լրատվամիջոցներին՝ ասելով, որ «ձեզանից շատերն են եղել այդ ատելությունը կառավարողները»՝ նկատի ունենալով երկրի վարչապետի նկատմամբ վերաբերմունքը։
Նա կոչ է արել լրատվամիջոցներին ընդունել, որ իրենք ունեն «սոցիալական պատասխանատվություն» և համոզվել, որ իրենք «դադարեցնում են այս ատելությունը»։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն բարեհաջող վիրահատվել է, նա գտնվում է կայուն վիճակում և շփվում է, հայտնել է սլովակական TAZ կայքը։
Ըստ Markiza հեռուստաալիքի ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը կատարել է 71-ամյա գրող Յուրայ Ցինտուլան։ Նա կրակել է գրանցված զենքից։