
16-06-2025 | 15:15
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր։
www.aysor.am