CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ192

Սուրբ Ծննդյան տոներից առաջ աշխարհի քրիստոնյաներն սպասում են Բաքվում հայ գերիների ազատ արձակմանը. Դավիթ Վարդանյան

Սուրբ Ծննդյան տոներից առաջ աշխարհի քրիստոնյաներն սպասում են Բաքվում հայ գերիների ազատ արձակմանը. Դավիթ Վարդանյան

The Christian Post պարբերականը հրապարակել է Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածը, որը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացվում է ստորև.

«Այսօր աշխարհում քրիստոնյաներն աննախադեպ ծավալի հալածանքների և խտրականության են ենթարկվում: Վերջին գնահատումները ցույց են տալիս, որ հարյուր միլիոնավոր քրիստոնյաներ՝ յուրաքանչյուր 7 հավատացյալից 1-ն ամբողջ աշխարհում և յուրաքանչյուր 5-ից 1-ը Աֆրիկայում, ապրում են այնպիսի վայրերում, որտեղ իրենց հավատքը նրանց ենթարկում է վտանգի ամեն օր: Միայն անցած մեկ տարում ավելի քան մեկ քառորդ միլիոն քրիստոնյաներ վտարվել են իրենց տներից:

Սրանք պարզապես վիճակագրություն չեն: Դրանք ընտանիքներ են: Դրանք ապագաներ են: Եվ իմ ընտանիքի համար այս ճգնաժամն ունի անուն՝ Ռուբեն Վարդանյան:

Մինչ աշխարհը պատրաստվում է տոնել Սուրբ Ծնունդը՝ հույսի և ազատության խորհրդով տոները, ես, իմ քույրերն ու կրտսեր եղբայրը կառչած ենք մեր հորը կրկին տեսնելու հույսից: Իմ դուստրը երբեք չի հանդիպել իր պապիկին. նա ծնվել է մոտ երկու տարի առաջ՝ իր պապիկի գերևարվելուց հետո:

Այսօր հայրս ու  ևս 22 հայ քրիստոնյա կալանավորներ մնում են Բաքվում բանտարկված՝ զրկված լինելով պատշաճ դատավարությունից, հոգևոր աջակցությունից և նույնիսկ Աստվածաշունչ ունենալու իրավունքից։

Այնուամենայնիվ, աշխարհը չի լռել: Հորս գործը ստացել է երկկուսակցական աջակցություն ԱՄՆ Կոնգրեսում, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի, Եվրոպական խորհրդարանի և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առաջատար կազմակերպությունների, օրինակ՝ Amnesty International-ի աջակցությունը՝ կոչ անելով անհապաղ և անվերապահ ազատ արձակել նրան։ Այս ձայները միասնական են. նրա կալանքն անօրինական է և անհիմն։ Սակայն այս ամենովհանդերձ՝ հայրս մնում է ճաղերի հետևում։

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը հայտարարված դիվանագիտական համաձայնությունը խաղաղության ճանապարհ էր առաջարկում և ստեղծում էր հայ բանտարկյալների ազատ արձակման ակնկալիք։ Սակայն Ադրբեջանը չիպահպանել այդ հանձնառությունը:

Վաշինգտոնն ունի ազդեցության զգալի լծակներ։ Ադրբեջանը ձգտում է Արևմուտքի հետ ավելի ամուր տնտեսական գործընկերության, ավելի սերտ պաշտպանական և դիվանագիտական կապերի և նախանձախնդիր է իր համաշխարհային լեգիտիմության մասին։ Եվ ամենակարևորը. այն լսում է, երբ Միացյալ Նահանգները խոսում է։

Ահա, թե որտեղ է կարևոր ուժեղ  առաջնորդությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփն ունի ՍուդանիցմինչևՊակիստան անարդարացիորեն բանտարկված անձանց ազատության հասնելու գործում անձամբ միջամտելու լավ վավերագրվածպատմություն: Նույն նպատակասլաց առաջնորդությունն այսօր էլ կարող է վճռել՝  ընտանիքները կվերամիավորվեն, թե կմնան հուսահատ սպասման մեջ։

Հայրս միշտ մեզ սովորեցրել է, որ հավատքն առանց խիզախության պարզապես բառ է, և որ լույսը միշտ հաղթում է խավարին։ Նույնիսկ երկու տարի ճաղերի հետևում անցկացնելուց հետո էլ նա չի հանձնվում և շարունակում է պահել այդ լույսը։ Եթե մենք հավատում ենք, որ հավատքի ազատությունը մարդկային համընդհանուր իրավունք է, ապա չենք կարող աչք փակել հայ քրիստոնյաների և այն մարդու վրա, ով մնաց նրանց կողքին՝ օգնելով փրկվել։

Աշխարհը հետևում է։ Մեկ դար առաջ մեր նախնիները փրկվեցին Հայոց ցեղասպանությունից միայն այն բանի շնորհիվ, որ ուրիշներն ունեցան գործելու համարձակություն։ Այսօր հայ քրիստոնյաները բախվում են նոր  հալածանքների և բնաջնջման ծանոթ սպառնալիքի։ Պատմությունը կհիշի նրանց, ովքեր պահանջել են արդարություն, և նրանց, ովքեր թույլ են տվել, որ լռությունը գերիշխի։ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ աշխարհի քրիստոնյաները հետևում են և աղոթում, որ ևս մեկ անգամ ձեռնարկվեն քայլեր»։

www.news.am 

  • Լրահոս
  • Close
Վահագն Խաչատուրյանը Հանդիպել Է Աշխարհահռչակ Թավջութակահար Յո Յո Մայի Հետ Եւ Հրավիրել Հայաստան

23-01-2026 | 13:30

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է աշխարհահռչակ թավջութակահար Յո Յո Մայի հետ և հրավիրել Հայաստան
Հհ Կառավարությունը Ստոկհոլմում Պարտությունը Հաղթանակ Է Ներկայացնում. Սամվել Կարապետյան

23-01-2026 | 13:24

ՀՀ կառավարությունը Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում. Սամվել Կարապետյան
Եմ-Ն Զինատեuակ Կգնի Արկտիկայում Ռազմակшն Գործողությունների Համար. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն

23-01-2026 | 13:22

ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Ամն-Ն Ապահովում Է Գրենլանդիայի Անվտանգությունը, Հետևաբար, Պիտի Իրավունք Ունենա Կղզու Բնական Պաշարների Նկատմամբ. Վենս

23-01-2026 | 13:21

ԱՄՆ-ն ապահովում է Գրենլանդիայի անվտանգությունը, հետևաբար, պիտի իրավունք ունենա կղզու բնական պաշարների նկատմամբ. Վենս
Վեհափառի Օրհնությամբ Լույս Է Ընծայվել Արցախի Մշակութային Ժառանգության Nչնչացման Մասին Ուսումնասիրությունը

23-01-2026 | 13:19

Վեհափառի օրհնությամբ լույս է ընծայվել Արցախի մշակութային ժառանգության nչնչացման մասին ուսումնասիրությունը
Բժիշկն Անհապաղ Վիրահատական Միջամտություն Է Ցուցել, Բայց Նարեկը Դեռ «Արմավիր» Քկհ-Ում Է, Ինքնազգացողությունն Էլ Վատ Է. Աստղիկ Մաթևոսյան

23-01-2026 | 13:00

Բժիշկն անհապաղ վիրահատական միջամտություն է ցուցել, բայց Նարեկը դեռ «Արմավիր» ՔԿՀ-ում է, ինքնազգացողությունն էլ վատ է. Աստղիկ Մաթևոսյան
Արցախում Մնացած 10 Հայերը Տեղափոխվել Են Հայաստան

23-01-2026 | 12:47

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան
Փաշինյանը Հանրային Հեռուստատեսությունը Վերածել Է Իր Անձնական Դուքյանի, Ստեղծել Է Արգելված Քաղաքական Գործիչների «Սև Ցուցակներ»․ Զուրաբյան

22-01-2026 | 16:01

Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը վերածել է իր անձնական դուքյանի, ստեղծել է արգելված քաղաքական գործիչների «սև ցուցակներ»․ Զուրաբյան
Հարկ Չկա Կեղծ Մեղադրանքներով Փորձել Ձախողել Ժողովի Գումարումը Արտերկրում, Երբ Ակնհայտ Են Եկեղեցականության Հանդեպ Հհ-Ում Տարատեսակ Բռնաճնշումները. Մայր Աթոռ

22-01-2026 | 16:00

Հարկ չկա կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ ՀՀ-ում տարատեսակ բռնաճնշումները. Մայր Աթոռ
Հհ Կառավարությունը Հավանություն Է Տվել Խաղաղության Խորհրդի Կանոնադրության Ստորագրման Առաջարկությանը

22-01-2026 | 13:34

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը
«Մնալ Մարդ». Հենրիխ Մխիթարյանը Երկրպագուներին Հայտնել Է Ամենասպասված Լուրը

22-01-2026 | 13:33

«Մնալ մարդ». Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին հայտնել է ամենասպասված լուրը
Ամն-Ն Նատօ-Ից Ոչինչ Չի Ստացել՝ Բացի Եմ-Ին Խորհրդային Միությունից Եւ Հիմա՝ Ռդ-Ից Պաշտպանելուց, Եւ Այժմ Այն Ինչ Մեզ Պետք Է, Դա Գրենլանդիան Է. Թրամփ

22-01-2026 | 11:23

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից ոչինչ չի ստացել՝ բացի ԵՄ-ին Խորհրդային Միությունից և հիմա՝ ՌԴ-ից պաշտպանելուց, և այժմ այն ինչ մեզ պետք է, դա Գրենլանդիան է. Թրամփ
Ոչ Մի Կալանք, Ոչ Մի Բռնաճնշում Եւ Ոչ Մի Նիկոլ Չի Կարող Շեղել Մեզ Մեր Ընթացքից․ Դավիթ Համբարձումյան

22-01-2026 | 11:22

Ոչ մի կալանք, ոչ մի բռնաճնշում և ոչ մի Նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից․ Դավիթ Համբարձումյան
Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի Երաժշտությունն Անվանել Են «Բաքվի Բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը Դիմել Է Իրավաբաններին

22-01-2026 | 11:21

Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններին
Ակնհայտ Է Բոլորիս Համար, Որ Այս Ամբողջ Գործընթացը Նպատակ Ունի Ապահովել Ադրբեջանի Անխափան Եւ Առանց Խոչընդոտների Կապը Հայաստանի Տարածքով Դեպի Նախիջևան․ Օսկանյան

22-01-2026 | 11:20

Ակնհայտ է բոլորիս համար, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի անխափան և առանց խոչընդոտների կապը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան․ Օսկանյան

Նմանատիպ լուրեր