
04-06-2023 | 15:12
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Նա մասնակցում է ՀՀ կառավարության նիստին։
Լուրն ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնել էր նաև ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հայտնի է, որ Պապիկյանի փոխարեն Մինսկ է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։