08-12-2024 | 15:58
Աշխարհի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը հեռու է կայուն լինելուց. ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ նիստի մասնակիցներին ուղղված իր ելույթում։
Պուտինի ուղերձն ընթերցել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ սպառնալիքները բացահայտելու համար կարեւոր է օգտագործել ԱՊՀ Անվտանգության խորհուրդների կանխատեսման ներուժը։
Նրա խոսքով, անհրաժեշտ է ժամանակին փոփոխություններ կատարել ԱՊՀ երկրների ռազմավարական պլանավորման փաստաթղթերում՝ պաշտպանության ոլորտում եւ ահաբեկչության դեմ պայքարում։
www.azg.am