
21-09-2023 | 18:28
Սպիտակ արագիլների աղտոտման արեալն այս տարի նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կատարած ուսումնասիրությունների արդյունքներից։ Ըստ այս հետազոտության, այս տարի աղտոտում է նկատվել այնպիսի բնակավայրերում, որտեղ մինչ այս աղտոտված թռչուններ առհասարակ չեն դիտարկվել:
Արարատյան դաշտում աղտոտված արագիլների տոկոսը, ըստ բների, կազմում է 58․1% , այսինքն` այս տարի 18․5%-ով աճ է գրանցվել՝ 2022 թվականի համեմատ։ Արմավիրի մարզում աղտոտվածության աստիճանը 51․9% է, աճը՝ 16․6%, իսկ Արարատի մարզում աղտոտված արագիլների տոկոսը կազմել է 65․8%, այս տարի 19․2%-ով աճել է՝ համեմատ 2022 թվականի։
«Առավոտ»