07-12-2024 | 18:19
«Նախօրեին հաղորդեցին, որ Բագրատ սրբազանը բուժզննման նպատակով 2 օրով մեկնելու է արտերկիր, մեր տեղեկություններով՝ Մոսկվա։
Լուրեր կան, որ այցի նպատակը ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները։ Ի դեպ, վերջին շրջանում ընդդիմադիր դաշտից հաճախացել են այցերը Մոսկվա, Կրեմլը սկսել է որոշակի հետաքրքրություն դրսեւորել ՀՀ-ի նկատմամբ, հատկապես՝ Վրաստանի ընտրություններից հետո։
Հիմա ՌԴ-ն Ադրբեջանի եւ Վրաստանի հետ ունի համաչափ զարգացող հարաբերություններ, իսկ Հայաստանի հետ` խնդիրներ»:
«Հրապարակ»