15-09-2024 | 17:00
Ստամբուլի Բեյօղլու թաղամասի հայկական կաթոլիկ եկեղեցուց խաչ են գողացել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ Բեյօղլուի հայկական կաթոլիկ եկեղեցու տեսախցիկները ֆիքսել են թե ինչպես է մի տղամարդ եկեղեցուց խաչը գողանում։
Ոստիկանությանը հաջողվում է ձերբակալել 37-ամյա տղամարդուն, ով խոստովանել է, որ խաչը սիրած աղջկա համար է գողացել։
Կասկածյալը, ով ոստիկանությունում իր ընթացակարգերից հետո ուղարկվել է դատարան, ունի 37 քրեական անցյալ։
Դատարանի որոշմամբ տղամարդը կալանավորվել է «տաճարից գողության» համար, իսկ խաչը վերադարձվել է եկեղեցի։