22-01-2026 | 16:01
Ստամբուլում սկսվել են Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական առաքելության աղբյուրը:
ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Ռուբիոն և հատուկ դեսպանորդ Քելոգը, ինչպես նաև դեսպան Բարաքը, իսկ ուկրաինական պատվիրակության կազմում են Զելենսկու գրասենյակի ղեկավար Երմակը, պաշտպանության նախարար Ումերովը և արտաքին գործերի նախարար Սիբիգան։
www.tert.am