CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ67

Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության` ռուսական կողմի առաջարկած տեսլականը հավասարակշռված չէ․ Արցախի ԱԳՆ

Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության` ռուսական կողմի առաջարկած տեսլականը հավասարակշռված չէ․ Արցախի ԱԳՆ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը ծավալուն մեկնաբանություն է տվել Մոսկվայում եռակողմ հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳ նախարարի կողմից մամուլի համար արված հայտարարության վերաբերյալ։

Ամբողջական մեկնաբանությունը ստորև՝


2023 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների արդյունքներով ՌԴ արտաքին գործերի նախարարի կողմից լրատվամիջոցների համար արված մեկնաբանության առնչությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը.

Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության երկարամյա միջնորդական ջանքերը, որոնք իրականացվում են ինչպես անհատապես, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Երախտապարտ ենք Ռուսաստանին Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի դադարեցման գործում ունեցած բացառիկ ավանդի և Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության համար։

Ի գիտություն ենք ընդունել, որ հանդիպման ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է իր գնահատականներն այն քայլերի վերաբերյալ, որոնք խիստ ցանկալի է ձեռնարկել անմիջապես և առանց հապաղելու՝ հօգուտ Արցախի բնակչության՝ սննդամթերքով, դեղորայքով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովման, ինչպես նաև ապահովել էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարումը։

Կասկածի տակ չառնելով Ռուսաստանի ձգտումը օգնել կողմերին՝ հասնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծման, և նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության` ռուսական կողմի առաջարկած տեսլականը հավասարակշռված չէ: Պնդումը, թե անհրաժեշտ է վարել երկխոսություն՝ համաձայնեցնելու միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին կոնվենցիաներից բխող իրավունքները, արտացոլում է միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի տեսակետը։ Նման մոտեցումը կանխորոշում է հնարավոր երկխոսության արդյունքը և դրանով իսկ խաթարում և արժեզրկում է դրա իմաստը։

Պնդումը, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ազգային փոքրամասնության իրավունքների ապահովման խնդիր է, կեղծ խոսույթ է, որն առաջ է քաշվում Ադրբեջանի կողմից՝ խեղաթյուրելու հակամարտության էությունը և հիմնավորելու իր հրաժարումը ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝  միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք, որին Ռուսաստանն ինքն է բազմիցս հղումներ կատարել: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծումն ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման տրամաբանության շրջանակներում  գտնելու փորձերը կտրված են իրականությունից  և չեն կարող հանգեցնել արդար, հավասարակշռված և արժանապատիվ խաղաղության։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը բացահայտ կերպով արհամարհում է 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, ինչպես նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումների իրագործման, միջազգային հումանիտար իրավունքի պահանջների կատարման և ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները, ցանկացած պնդում, թե Ադրբեջանը հոժար կամքով կպահպանի ինչ-որ մեխանիզմներ, ամբողջությամբ հիմնազուրկ է: Հակամարտության կարգավորման նման տեսլական պարտադրելու փորձերը հղի են աղետալի հետևանքներով։

Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե բանակցությունների ամենազգայուն հարցը «եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում և նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից  Ալմա-Աթայում 1991 թվականին ստորագրված հռչակագրին լիովին համապատասխան», տեղին ենք համարում կրկին հիշեցնել, որ նախքան այդ փաստաթղթի ստորագրումը, Արցախի Հանրապետությունն արդեն ավարտել էր Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու գործընթացը՝ Խորհրդային Միության օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

Ավելին, Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչպես և ցանկացած միջազգային փաստաթուղթ, պետք է առաջնորդվի ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի այլ համընդհանուր  նորմերով ու սկզբունքներով։ Հետևաբար, Ալմա-Աթայի հռչակագիրը պարունակում է նույն սկզբունքներն ու նորմերը, ինչ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքը։ Միևնույն ժամանակ, տարբեր իրավական նորմերի հարաբերակցության մեկնաբանումը ենթարկվում է միջազգային իրավունքի և միջազգային պրակտիկայի զարգացման ընդհանուր տրամաբանությանը: Այս առումով հարկ ենք համարում ընդգծել, որ մարդու իրավունքների զանգվածային լուրջ խախտումների և խտրական քաղաքականության դեպքերում ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա հիմնված անջատման իրավունքը գերակա է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ։ Այս բանաձևը, մասնավորապես, նկարագրված է Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում, որին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը բազմիցս հղում է արել։ Համակարծիք ենք ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հարաբերակցության վերաբերյալ ռուսական կողմի բազմիցս հնչեցրած մեկնաբանության հետ: Տվյալ մոտեցումն ամրագրված է նաև տարբեր երկրների դատական պրակտիկայում։

Խստորեն հորդորում ենք միջազգային դերակատարներին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջնորդվել բացառապես միջազգային իրավունքի սկզբունքներով և մարդկանց շահերով, ովքեր արդեն շուրջ 8 ամիս է գտնվում են հումանիտար աղետի եզրին և էթնիկ զտումների աճող սպառնալիքի տակ։

  • Լրահոս
  • Close
Կա՛Մ 100 Միլիարդ Դոլար, Կամ Սյունիք Ու Սևան․ Ադրբեջանը Պայման Է Դրել

29-09-2023 | 16:53

Կա՛մ 100 միլիարդ դոլար, կամ Սյունիք ու Սևան․ Ադրբեջանը պայման է դրել
Այրվածքներ Ստացած 140 Արցախցիների Մեջ Կան Ծայրահեղ Ծանր Վիճակում Գտնվողներ

29-09-2023 | 14:30

Այրվածքներ ստացած 140 արցախցիների մեջ կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ
Ժամը 10․00-Ի Դրությամբ 88,780 Բռնագաղթած Արցախցի Է Ժամանել Հայաստան

29-09-2023 | 12:41

Ժամը 10․00-ի դրությամբ 88,780 բռնագաղթած արցախցի է ժամանել Հայաստան
«Մայր Հայաստան» Դաշինքն Ընտրում Է Երևանի Ավագանու Նոր Ընտրություններ Անցկացնելու Ճանապարհը

29-09-2023 | 12:35

«Մայր Հայաստան» դաշինքն ընտրում է Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու ճանապարհը
Արցախահայության Իրավունքների Պաշտպանության Նպատակով Միպ Գրասենյակն Աշխատում Է Գորիսում, Կոռնիձորում Ու Վայքում

29-09-2023 | 11:52

Արցախահայության իրավունքների պաշտպանության նպատակով ՄԻՊ գրասենյակն աշխատում է Գորիսում, Կոռնիձորում ու Վայքում
Արցախում Պայթյունի Վայրից Հայտնաբերված 170 Աճյունը Եւ Մասունքը Տեղեփոխվել Է Հայաստան՝ Դնթ Անալիզի

29-09-2023 | 10:47

Արցախում պայթյունի վայրից հայտնաբերված 170 աճյունը և մասունքը տեղեփոխվել է Հայաստան՝ ԴՆԹ անալիզի
Առաջին Անգամ Վայր Դրեցի Ֆոտոխցիկը… Հուզմունքից Խեղդվելով…

29-09-2023 | 01:52

Առաջին անգամ վայր դրեցի ֆոտոխցիկը… հուզմունքից խեղդվելով…
Ես Գնահատում Եմ Վերջին Օրերին Ընդդիմության Կողմից Մեր Երկրի Ներքաղաքական Իրավիճակն Էլ Ավելի Չսրելու Տրամադրվածությունը

28-09-2023 | 21:42

Ես գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը
Հբըմ-Ն Խիստ Մտահոգված Է Ադրբեջանի Կողմից Ռուբեն Վարդանյանի Ձերբակալության Կապակցությամբ

28-09-2023 | 21:00

ՀԲԸՄ-ն խիստ մտահոգված է Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալության կապակցությամբ
Արցախցիներից Շատերը Հրաժարվում Են Պետության Տրամադրած Կեցավայրերից. Սանոսյան

28-09-2023 | 18:26

Արցախցիներից շատերը հրաժարվում են պետության տրամադրած կեցավայրերից. Սանոսյան
Հայկ Մարությանը Համառում Է՝ Ոչ Միքաղաքական Ուժի Հետ Կոալիցիա Չի Կազմի

28-09-2023 | 16:23

Հայկ Մարությանը համառում է՝ ոչ միքաղաքական ուժի հետ կոալիցիա չի կազմի
Արցախի Համար Համազգային Աղոթքի Օրվա Առիթով Դուրս Կբերվեն Տարբեր Սրբություններ Եւ Սրբազան Մասունքներ

28-09-2023 | 16:04

Արցախի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ
Ադրբեջանին Արած Մեծ Նվերի Դիմաց Հայաստանի Իշխանություններն Առնվազն Պետք Է Պահանջեն Այս Մարդկանց Վերադարձը. Վարդան Օսկանյան

28-09-2023 | 15:02

Ադրբեջանին արած մեծ նվերի դիմաց Հայաստանի իշխանություններն առնվազն պետք է պահանջեն այս մարդկանց վերադարձը. Վարդան Օսկանյան
Ռուբեն Վարդանյանին Սպառնում Է 14 Տարվա Ազատազրկում. Նա Կալանավորվել Է 4 Ամսով

28-09-2023 | 14:34

Ռուբեն Վարդանյանին սպառնում է 14 տարվա ազատազրկում. նա կալանավորվել է 4 ամսով
Հռոմի Ստատուտը Վավերացնելու Հարցն Աժ Հանձնաժողովն  Ընդունվեց

28-09-2023 | 12:58

Հռոմի ստատուտը վավերացնելու հարցն ԱԺ հանձնաժողովն ընդունվեց

Նմանատիպ լուրեր

Կա՛մ 100 միլիարդ դոլար, կամ Սյունիք ու Սևան․ Ադրբեջանը պայման է դրել

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-09-2023

Այրվածքներ ստացած 140 արցախցիների մեջ կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-09-2023

Ժամը 10․00-ի դրությամբ 88,780 բռնագաղթած արցախցի է ժամանել Հայաստան

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-09-2023

«Մայր Հայաստան» դաշինքն ընտրում է Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու ճանապարհը

Լուրեր

Calendar29-09-2023

Արցախահայության իրավունքների պաշտպանության նպատակով ՄԻՊ գրասենյակն աշխատում է Գորիսում, Կոռնիձորում ու Վայքում

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-09-2023

Արցախում պայթյունի վայրից հայտնաբերված 170 աճյունը և մասունքը տեղեփոխվել է Հայաստան՝ ԴՆԹ անալիզի

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-09-2023

Ես գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-09-2023