CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ485

«Թատրոն 8»-ը Ֆեոդոր Դոստոևսկու պատմվածքներից մեկի հիման վրա բեմադրված ներկայացումը կցուցադրի Երևանի տիկնիկային թատրոնում

«Թատրոն 8»-ը Ֆեոդոր Դոստոևսկու պատմվածքներից մեկի հիման վրա բեմադրված  ներկայացումը կցուցադրի Երևանի տիկնիկային թատրոնում

«Թատրոն 8»-ը  Ֆեոդոր Դոստոևսկու «Խոնարհը» պատմվածքի համանուն ներկայացմամբ հանդես կգա Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։

Հանդիսատեսը ներկայացումը դիտելու հնարավորություն կունենա մայիսի 30-ին։

Ներկայացումը դասական տեքստի ժամանակակից թատերական մեկնաբանություն է, որը բացահայտում է մարդկային հոգեբանության խորը շերտերը և հուզում է գաղափարական, էմոցիոնալ լիցքերով։

Ռեժիսորը Վլադիմիր Տառասյանցն է, դերերում՝ Մխիթար Ավետիսյան, Ժաննա Հովակիմյան։ Ներկայացումը ռուսերեն է։

««Խոնարհը» մի մարդու ներքին խոսքն է՝ խոստովանություն, որում լսվում է մեղքի, կորստի, լռության ճիչը։ Նա փորձում է հասկանալ՝ ինչու չկարողացավ փրկել, ինչու չտեսավ, չլսեց, չհասկացավ…

Բայց արդյոք երբեմն մեր հպարտությունը չի՞ լինում կործանարար, արդյոք մենք ինքնե՞րս չենք ստեղծում այն լռությունը, որը վերջնականապես խզում է մարդկային կապերը։ Սա պատմություն է մենության, սիրելու անկարողության, երբեմն՝ ինքներս մեզ փրկելու մոլուցքի մասին, երբ այդ մյուսը դառնում է գործիք, զոհաբերություն։ Ներկայացումը բարձրացնում է բարու և չարի սահմանների, կյանքի անխուսափելի հանգամանքների, վրեժի տենչի, սեփական «ես»-ի ու հանրության փխրուն հավասարակշռության մասին հարցեր՝ հրավիրելով դիտողին ներքին երկխոսության»,-ասվում է ներկայացման մասին պատմող հաղորդագրության տեքստում։

Բեմադրությունը մինիմալիստական է՝ կենտրոնացած կերպարների հոգեկան մերկության, ներքին լարման և հուզական լռության վրա։

Ռեժիսոր Վլադիմիր Տառասյանցը նշում է.

«Մեր արտահայտությունների խտությունը երկարատև աշխատանքի արդյունք է։ Երբ խորն ես սուզվում, ճնշումն աճում է, և դժվար է տարբերել սովորականը։ Երբ վեր ես բարձրանում, վերադառնում ես հարստացած փորձով։ Մենք հրավիրում ենք հանդիսատեսին մեզ հետ անցնելու այս ինքնաճանաչման ուղին։ Այն ամենը, ինչ անում ենք, միայն հանդիսատեսի համար է։ Եթե խաղում ես ազնվորեն, սիրում ես հանդիսատեսին, ապա սիրված կլինես»։

«Թատրոն 8»-ը անկախ թատերախումբ է, որը ստեղծում է հեղինակային և փորձարարական բեմադրություններ՝ կենտրոնանալով ժամանակակից հոգեբանական և սոցիալական թեմաների վրա։ Թիմը հավատում է, որ բեմը տարածք է, որտեղ կարելի է ապրել, մտածել, ցավել և փնտրել պատասխաններ։ «Խոնարհը» այդ որոնման հերթական փուլն է։

www.armenpress.am 

  • Լրահոս
  • Close
Փաշինյանը Հանրային Հեռուստատեսությունը Վերածել Է Իր Անձնական Դուքյանի, Ստեղծել Է Արգելված Քաղաքական Գործիչների «Սև Ցուցակներ»․ Զուրաբյան

22-01-2026 | 16:01

Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը վերածել է իր անձնական դուքյանի, ստեղծել է արգելված քաղաքական գործիչների «սև ցուցակներ»․ Զուրաբյան
Հարկ Չկա Կեղծ Մեղադրանքներով Փորձել Ձախողել Ժողովի Գումարումը Արտերկրում, Երբ Ակնհայտ Են Եկեղեցականության Հանդեպ Հհ-Ում Տարատեսակ Բռնաճնշումները. Մայր Աթոռ

22-01-2026 | 16:00

Հարկ չկա կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ ՀՀ-ում տարատեսակ բռնաճնշումները. Մայր Աթոռ
Հհ Կառավարությունը Հավանություն Է Տվել Խաղաղության Խորհրդի Կանոնադրության Ստորագրման Առաջարկությանը

22-01-2026 | 13:34

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը
«Մնալ Մարդ». Հենրիխ Մխիթարյանը Երկրպագուներին Հայտնել Է Ամենասպասված Լուրը

22-01-2026 | 13:33

«Մնալ մարդ». Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին հայտնել է ամենասպասված լուրը
Ամն-Ն Նատօ-Ից Ոչինչ Չի Ստացել՝ Բացի Եմ-Ին Խորհրդային Միությունից Եւ Հիմա՝ Ռդ-Ից Պաշտպանելուց, Եւ Այժմ Այն Ինչ Մեզ Պետք Է, Դա Գրենլանդիան Է. Թրամփ

22-01-2026 | 11:23

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից ոչինչ չի ստացել՝ բացի ԵՄ-ին Խորհրդային Միությունից և հիմա՝ ՌԴ-ից պաշտպանելուց, և այժմ այն ինչ մեզ պետք է, դա Գրենլանդիան է. Թրամփ
Ոչ Մի Կալանք, Ոչ Մի Բռնաճնշում Եւ Ոչ Մի Նիկոլ Չի Կարող Շեղել Մեզ Մեր Ընթացքից․ Դավիթ Համբարձումյան

22-01-2026 | 11:22

Ոչ մի կալանք, ոչ մի բռնաճնշում և ոչ մի Նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից․ Դավիթ Համբարձումյան
Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի Երաժշտությունն Անվանել Են «Բաքվի Բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը Դիմել Է Իրավաբաններին

22-01-2026 | 11:21

Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններին
Ակնհայտ Է Բոլորիս Համար, Որ Այս Ամբողջ Գործընթացը Նպատակ Ունի Ապահովել Ադրբեջանի Անխափան Եւ Առանց Խոչընդոտների Կապը Հայաստանի Տարածքով Դեպի Նախիջևան․ Օսկանյան

22-01-2026 | 11:20

Ակնհայտ է բոլորիս համար, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի անխափան և առանց խոչընդոտների կապը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան․ Օսկանյան
«Տիրադավ Եպիսկոպոսներ, Ծնկաչոք Ապաշխարե՛Ք Աստծո Առաջ». Հայոց Եկեղեցու Պահպանության Համահայկական Խորհրդի Նախագահ Հարություն Աղա-Սարգսյանի Հայտարարությունը

22-01-2026 | 11:18

«Տիրադավ եպիսկոպոսներ, ծնկաչոք ապաշխարե՛ք Աստծո առաջ». Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանի հայտարարությունը
Նարեկը Հացադուլից Զատ, Առողջական Խնդիրներ Ունի, Մեկ Շաբաթ Է՝ Սպասում Ենք Նարեկին Հիվանդանոց Տեղափոխելու Հարցի Լուծման. Աստղիկ Մաթևոսյան

22-01-2026 | 11:17

Նարեկը հացադուլից զատ, առողջական խնդիրներ ունի, մեկ շաբաթ է՝ սպասում ենք Նարեկին հիվանդանոց տեղափոխելու հարցի լուծման. Աստղիկ Մաթևոսյան
Ուժեղ Հայաստան Հնարավոր Կլինի, Երբ Ունենանք Հզոր Տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 Քայլերը՝ Դեպի Ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան

21-01-2026 | 14:07

Ուժեղ Հայաստան հնարավոր կլինի, երբ ունենանք հզոր տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 քայլերը՝ դեպի ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան
Հիվանդանոցում Հանդիպեցի Միքայել Սրբազանի Հետ. Նրա Մտահոգությունն Ու Ասելիքը Վերաբերում Է Երկրում Ստեղծված Ծանր Իրավիճակին Եւ Ապագային. Աբրահամյան

21-01-2026 | 14:05

Հիվանդանոցում հանդիպեցի Միքայել Սրբազանի հետ. նրա մտահոգությունն ու ասելիքը վերաբերում է երկրում ստեղծված ծանր իրավիճակին և ապագային. Աբրահամյան
Չեղարկել Արտերկրում Եպիսկոպոսաց Ժողով Գումարելու Որոշումը․ Փաշինյանի Օրակարգին Աջակցող Հոգևորականների Հայտարարությունը

21-01-2026 | 13:59

Չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը․ Փաշինյանի օրակարգին աջակցող հոգևորականների հայտարարությունը
Արդարադատության Նախարարությունից Հավատացնում Են, Թե Նիկոլ Փաշինյանը Դատավորների Ընտրության Կամ Նշանակման Որևէ Փուլում Իրավասություն, Ազդեցություն Կամ Ներգրավվածություն Չունի

21-01-2026 | 13:51

Արդարադատության նախարարությունից հավատացնում են, թե Նիկոլ Փաշինյանը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի
Հայաստան-Ադրբեջան Կոնֆլիկտն Ավարտեցի, Աստված Էլ Կհպարտանար․ Թրամփ

21-01-2026 | 12:52

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆ ԱՎԱՐՏԵՑԻ, ԱՍՏՎԱԾ ԷԼ ԿՀՊԱՐՏԱՆԱՐ․ ԹՐԱՄՓ

Նմանատիպ լուրեր