![Եմ-Ին Անդամակցելու Գործընթացը Սկսելու Մասին Օրինագիծը Հաստատվեց. Այն Կներառվի Աժ Քառօրյայի Օրակարգում](/media/898a652cf066741dbb2f897a3cc3d64e_M.jpg)
24-01-2025 | 21:29
Հաշվի առնելով առողջական ծանր վիճակը` հորդորում ենք Լեո Նիկոլյանին դադարեցնել հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար:
Այս մասին հայտարարություն է տարածել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ կոչ անելով ֆրանսահայ լրագրողին դադարեցնել արդեն 20 օր տևող հացադուլը:
«Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետում Նիկոլյանին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Վերջինս արդեն 20 օր անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում»,-ասված է հայտարարության մեջ:
Նախաձեռնությունը հիշեցնում է, որ Լեո Նիկոլյանը 2024թ-ի մարտ ամսից Տավուշի շուրջ ստեղծված իրադարձությունների ընթացքում գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր է պատրաստել միջազգային մամուլի համար։