CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ71

Տավուշում կրկնվում է Արցախի սցենարը

Տավուշում կրկնվում է Արցախի սցենարը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշում է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն Կիրանցում շռնդալից հաղթանակ է տանելու: Ինձ թվում է, որ այդպես էլ կլինի: Եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես գնում է, երկու տարուց այդ գյուղում կմնան միայն այն մարդիկ, որոնք գնալու տեղ չունեն: Մի մասին «կարմիր» եւ «սեւ» բերետները ծեծուջարդով կհանեն տներից, որպեսզի այդ տները տան ադրբեջանցիներին:

Մյուս մասը ժամանակի ընթացքում կթողնի գյուղը: Նրանք չեն բացականչի «վա՜յ, ինչ լավ է, որ ադրբեջանցիները ընդամենը 50 մետրի վրա են» (ինչպես առաջարկում է վարչապետը): Նրանք ծառեր չեն տնկի, որ ադրբեջանցի զինծառայողներին չտեսնեն: Չեն ցանկանա իրենց երեխաներին դպրոց տանել թշնամու նշանառության տակ: Կիրանցում կմնան մեր զինծառայողները (որոնք եւ կապահովեն ՔՊ-ի շռնդալից հաղթանակը՝ հին հայկական սովորություն է), ինչպես նաեւ տարեց մարդիկ: Սա «բայղուշություն» չի, «Կիկոսի մահվան» պատմություն չի:

Ընդամենը նախորդ փորձի (այդ թվում՝ վերջին երեք տարվա) «էքստրապոլյացիան» է այս դեպքի վրա: Կարծում եմ, ոչ մեկի լեզուն չի պտտվի այդ մարդկանց հարցնել՝ «ինչո՞ւ թողեցիք Կիրանցը»: Չնայած հիմա կան իշխանության առավել անգութ եւ ցինիկ ներկայացուցիչներ ու քարոզիչներ, որոնք համարձակվում են այդ հարցը տալ արցախցիներին: Ինչե՜ր ասես չեն բստրի՝ սեփական մեղքը ուրիշների վրա բարդելու համար:

Այսինքն՝ ենթադրվում է, որ արցախցիները պետք է «սովորեին հաշտ ապրել ադրբեջանցիների հետ»՝ այն ադրբեջանցիների, որոնք այժմ ավերում են հայկական եկեղեցիներն ու գերեզմանները: Այն ադրբեջանցիների, որոնց ղեկավարն օրումեջ սպառնում է նոր պատերազմով: Ի դեպ, Հայաստանի իշխանությունների այդ քարոզչությունը («ինչո՞ւ եք թողել-եկել») մեկը մեկին համապատասխանում է Բաքվի դիրքորոշմանը, ըստ որի. ոչ մի էթնիկ զտում չի եղել, այդ մարդիկ միանգամայն ապահով կարող էին ապրել իրենց տներում, բայց չգիտես ինչու (երբեմն ասում են՝ Արցախի վատ իշխանությունների պատճառով) որոշեցին գնալ:

… Ավելի վաղ վարչապետ Փաշինյանն ասաց, որ մարդիկ գնում էին Հայաստանից, որովհետեւ վախենում էին պատերազմից: Դա էլ է ճիշտ: Հիմա էլ են նույն պատճառով գնում, որովհետեւ պատերազմի վտանգը, մեղմ ասած. չի նվազել: Գնացողը կգնա՝ այդպիսին է մարդկային էությունը: Մնացողների համար պետք է ապրելու մոտիվացիա ստեղծել: Եվ մոտիվացիայի մեջ չի կարող լինել պատրանքային «խաղաղության դարաշրջանը»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 

  • Լրահոս
  • Close
Գերմանիայի Կանցլերն Ասել Է, Որ Կցանկանար Զրուցել Պուտինի Հետ

15-06-2024 | 22:54

Գերմանիայի կանցլերն ասել է, որ կցանկանար զրուցել Պուտինի հետ
Երվանդ Քոչարի Թողած Ժառանգությունը Հայաստանյան Մշակույթը Բարձրացնում Է Համաշխարհային Մակարդակի

15-06-2024 | 22:46

Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը հայաստանյան մշակույթը բարձրացնում է համաշխարհային մակարդակի
Մայր Աթոռում Կատարվեց Սարկավագների Ընծայման Կարգը

15-06-2024 | 22:37

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
Ախալքալաքում Վրացերենի Իմացությունը Դեռ Մարտահրավեր Է

15-06-2024 | 22:33

Ախալքալաքում վրացերենի իմացությունը դեռ մարտահրավեր է
Վրաստանի Կեկելիձեի Ձեռագրերի Ինստիտուտի Տնօրեն Ներկայացրել Է Վրաստանում Պահվող Հայկական Ձեռագրերի Մասին Նյութեր

15-06-2024 | 22:31

Վրաստանի Կեկելիձեի ձեռագրերի ինստիտուտի տնօրեն ներկայացրել է Վրաստանում պահվող հայկական ձեռագրերի մասին նյութեր
Հունիսի 17-Ին՝ Ժամը 18։30-Ին, Բաղրամյան-Դեմիրճյան Խաչմերուկում Հանրահավաք Է Լինելու

15-06-2024 | 19:37

Հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հանրահավաք է լինելու
Անահիտ Մանասյանը Հեռախոսազրույց Է Ունեցել Երևանում Բողոքի Ակցիայի Ժամանակ Ձեռքի Եւ Մարմնի Այլ Հատվածներում Վնասվածքներ Ստացած Եսայի Քարամյանի Կնոջ Հետ

15-06-2024 | 09:19

Անահիտ Մանասյանը հեռախոսազրույց է ունեցել Երևանում բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ հետ
Չինաստանը Խիստ Դժգոհություն Է Հայտնել Թուրքիային

15-06-2024 | 08:09

Չինաստանը խիստ դժգոհություն է հայտնել Թուրքիային
Թուրքիան Որոշել Է Փակել Չինական Մեքենաների Շուկան

15-06-2024 | 08:08

Թուրքիան որոշել է փակել չինական մեքենաների շուկան
Հհ Ագն-Ն Բողոքի Նոտա Է Հղել Բելառուսին

14-06-2024 | 16:32

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բելառուսին
Խաչատրյանի Անվան 20-Րդ Միջազգային Մրցույթում Առաջին Մրցանակը Ստացել Է Ճապոնիան Ներկայացնող Ջութակահար Տոմոտակա Սեկին

14-06-2024 | 14:42

Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթում առաջին մրցանակը ստացել է Ճապոնիան ներկայացնող ջութակահար Տոմոտակա Սեկին
Դատապարտում Ենք Հունիսի 12-Ին Հհ Ազգային Ժողովում Տեղի Ունեցած Զազրելի Քաշքշուկը. Ֆիլմադրողների Համահայկական Ֆեդերացիա

14-06-2024 | 11:36

Դատապարտում ենք հունիսի 12-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած զազրելի քաշքշուկը. Ֆիլմադրողների Համահայկական Ֆեդերացիա
Թրամփը Հայտարարել Է Պուտինի Հետ Լավ Հարաբերությունների Մասին

14-06-2024 | 11:33

Թրամփը հայտարարել է Պուտինի հետ լավ հարաբերությունների մասին
Բայդենն Ասել Է, Որ Ամն-Ը Հավանություն Չի Տվել Իր Զենքով Ռուսական Տարածքի Խորքերը Հարվածելուն

14-06-2024 | 11:31

Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը հավանություն չի տվել իր զենքով ռուսական տարածքի խորքերը հարվածելուն
Հայ Երաժիշտները Մասնակցում Են Moscow Jazz Festival-Ին

14-06-2024 | 10:44

Հայ երաժիշտները մասնակցում են Moscow Jazz Festival-ին

Նմանատիպ լուրեր

Գերմանիայի կանցլերն ասել է, որ կցանկանար զրուցել Պուտինի հետ

Միջազգային լուրեր

Calendar15-06-2024

Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը հայաստանյան մշակույթը բարձրացնում է համաշխարհային մակարդակի

Մշակութային լուրեր

Calendar15-06-2024

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

Լուրեր

Calendar15-06-2024

Ախալքալաքում վրացերենի իմացությունը դեռ մարտահրավեր է

Լուրեր

Calendar15-06-2024

Վրաստանի Կեկելիձեի ձեռագրերի ինստիտուտի տնօրեն ներկայացրել է Վրաստանում պահվող հայկական ձեռագրերի մասին նյութեր

Մշակութային լուրեր

Calendar15-06-2024

Հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հանրահավաք է լինելու

Լուրեր

Calendar15-06-2024

Անահիտ Մանասյանը հեռախոսազրույց է ունեցել Երևանում բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ հետ

Լուրեր

Calendar15-06-2024

Չինաստանը խիստ դժգոհություն է հայտնել Թուրքիային

Միջազգային լուրեր

Calendar15-06-2024