
22-03-2025 | 22:09
Ամերիկաբնակ քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու օր առաջ պաշտոնապես հանդիպել էր Իսրայելի վարչապետին, իսկ այսօր իբր ՀՀ վարչապետին:
Պատերազմում պարտությամբ ու կրկին նիկոլ ընտրելով ինքնիշխան դարձած Հայաստանի ողբերգությունը հայտնի է երկու հանդիպումների պատկերների համեմատումից:
Իհարկե, եթե իհարկե հանդիպումը եղել է պաշտոնական, քանի որ դատելով Քամելա Հարիսի օրոք նույն գրասենյակից առկա պատկերներից՝ դժվար թե այդ անխնամ գրասեղանն ու թիկունքում կանգնեցված ծուռ դրոշներն ԱՄՆ փոխնախագահի գրասենյակինը լինեն:
Հիմա թե նիկոլը որտեղ է բռնացրել ԱՄՆ փոխնախագահին ու սեփական հեռախոսով, այն էլ ուղղահայաց դիրքով սելֆի արել հետը,Աստված է իմանում»: