CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ289

Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2023-2024 թթ․ ուսումնական տարվա փակումը

Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2023-2024 թթ․ ուսումնական տարվա փակումը

Հունիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի` 2023-2024 թթ․ ուսումնական տարվա փակման հանդիսությունը:

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ներկաներին ողջունեց Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Հայր Սուրբը, անդրադառնալով Եկեղեցու և հայ ժողովրդի կյանքում ճեմարանի ունեցած նշանակությանը, ուրախությամբ արձանագրեց, որ 2023-2024 և գալիք 2024-2025 ուսումնական տարիները նշանավորում են Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրության մեկուկեսդարյա հոբելյանը։ «Հայոց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիմնադրված ու այդ կենսավետ ավիշից սնվող այս հաստատության պատմությունն այլևս չափվելու է դարերով․․․։ Գևորգյան ճեմարանի հիմնադիր Գևորգ Դ Մեծագործից մինչև ազգիս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Շինարար հայրապետների խնամող շնչով ու հեռահայաց տեսիլքով է կերտվել և կերտվում դարավոր այս ավանդույթը, նրանց հայրական շունչն է, որ հաստատուն է պահում մեր բոլորիս սիրելի Գևորգյան ճեմարանը։ Նրա սրբազան կամարների տակ հասակ առած մեծերն են հյուսել ճեմարանական կրթության պսակը, որն այսօր մեր վտիտ ճակատներին ենք կրում՝ որպես ճեմարանավարտ հոգևորականներ»,- ասաց Հայր Շահեն։

Վերջում տեսուչ Հայր Սուրբն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին ճեմարանի նկատմամբ ցուցաբերվող հայրական հոգածության և ուշադրության, ինչպես նաև ճեմարանի ուսուցչական-դասախոսական կազմին իրենց նվիրյալ աշխատանքի համար։

Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի կատարումներից հետո դասախոսների անունից ներկաներին խոսք ուղղեց պ․գ․թ․ Արսեն Հարությունյանը, իսկ ուսանողության անունից սրտի խոսք ասաց 6-րդ լսարանի սան Բարեշնորհ Տոնո սարկավագ Ղազարյանը։

Հանդիսության ընթացքում Հայոց Հայրապետը պարգևներ հանձնեց ուսման մեջ բարձր առաջադիմություն արձանագրած ուսանողներին:

Ցերեկույթն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական պատգամով ու օրհնությամբ։ Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Մայր Աթոռի տարեգրության մեջ արձանագրվել է արդյունավոր ուսումնառության, գիտելիքների ամբարման ու հոգևոր զարգացման ևս մեկ տարի։

Անդրադառնալով ճեմարանի 150-րդ տարեդարձին՝ Վեհափառ Հայրապետն արձանագրեց․ «Մեծ հոբելյանը մեկ անգամ ևս մեզ հիշեցնում է հոգևոր-կրթական հաստատությունների կոչման ու առաքելության և դարավոր ավանդների պահպանության կարևորությունը։ Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադիր Գևորգ Դ Հայրապետը, ինչպես մշտապես մեր Եկեղեցին, կրթության մեծ ջատագովն ու խրախուսողն էր, առավել ևս՝ հոգևոր կրթության, որը պայմանն է բարոյական արժեքներով առողջ հասարակության կազմավորման, մարդկային կյանքի աստվածօրհնյալ ընթացքի»։ Նորին Սրբությունը հավելեց, որ մեկ և կես դար շարունակ Գևորգյան ճեմարանը՝ հակառակ հայ ժողովրդի ապրած ծանր տարիների և կրած մեծ դժվարությունների, կրթել է արժանավոր եկեղեցականների և մտավորականների սերունդներ, ովքեր ազգային կյանքում վառ են պահել հոգևոր լույսի ջահը, առաջնորդել ազգի զավակներին և զարկ տվել նրանց առաջադիմությանը։

Հայոց Հովվապետը ընդգծեց նաև հոգևորականների առաքելության կարևորությունը ներկա ժամանակներում․ «Հայրենի մեր երկրի առջև այսօր ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները, հայրենիքում և սփյուռքի համայնքներում տիրող անհանդուրժողության ու թշնամանքի մերժելի դրսևորումները, ազգային արժանապատվության շարունակ ոտնահարման և խորացող հուսալքության մտահոգիչ երևույթները, ապագայի շուրջ համընդհանուր հեռանկարի բացակայությունը վկայում են, թե որքա՛ն բարդ և խորն են հիմնախնդիրները, որով և՝ մեծ ու բազմազան սպասումները Հայ Եկեղեցուց և եկեղեցականությունից։ ․․․Անտարակույս, մեր կյանքի հավատավոր ու հայրենասեր ընթացքով, անձնդիր, բոլորանվեր ծառայությամբ ու սկզբունքային կեցվածքով պիտի լուծումներ ստանան մեր ժողովրդի առջև ծառացած ներկա բարդ ժամանակների խնդիրները, վերացվեն մոլորեցնող գործողություններն ու երևույթները և հաղթահարվեն աստվածամերժ ու կորստաբեր ընթացքները հայրենական մեր կյանքում։ Հավատում ենք, որ իբրև Եկեղեցի՝ մեր Տիրոջ առաջնորդությամբ և մեր ժողովրդի միասնական ջանքերով, անպարտ ու զորավոր ոգով պիտի կարողանանք գտնել դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ առաջնորդող ուղիները»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև շեշտեց, որ մեր երկրին պատուհասած փորձությունները հնարավոր է հաղթահարել միայն առ Աստված ապավինությամբ ու ազգային միասնությամբ, ամուր պահելով հավատը, քրիստոնեական արժեքներով զորացնելով ու վեր բարձրացնելով մեր կյանքը և հաստատելով այն արդարության շավիղներում՝ զերծ պառակտումներից ու փլուզումներից, անտարբերությունից, անհոգի ու մակերեսային մտայնությունից։ Այս առնչությամբ Հայրապետը հորդորեց ապագա եկեղեցականներին իրենց ծառայությամբ հայորդիների սրտերում հաստատել սիրո, հույսի, հավատի տերունապարգև շնորհները և սեփական օրինակով առատացնել հավատարմությունն ու նվիրումը հայրենիքի, հայի ինքնության ու ազգային սրբությունների նկատմամբ։

Ամավերջյան փակման հանդիսության առիթով Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց տեսչական անձնակազմին և դասախոսներին՝ թելադրելով վերջիններիս հոգևոր կրթօջախի դերի ու կարևորության բարձր գիտակցությամբ շարունակելու կրթել հավատավոր, եկեղեցասեր ու հայրենասեր հոգևորականներ և Աստծո Խոսքի անհոգնաբեկ ավետարանողներ։

Նորին Սրբությունը նաև մաղթեց, որ Բարձրյալն առավել պայծառացնի ճեմարանականների միտքն ու հոգին, ամուր պահի հավատի և աննահանջ՝ ժողովրդին ու հայրենիքին ծառայելու սրբազան կոչման մեջ։

Վերջում Գարեգին Երկրորդ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված, որ Տերն Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղություն և անվտանգություն պարգևի հայրենի մեր երկրին, բարօր կյանք՝ աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդին։

  • Լրահոս
  • Close
Արցախի Աժ-Ն Հայտարարություն Է Տարածել Նախագահի Թեկնածուի Առաջադրում Եւ Ընտրություն Չանելու Վերաբերյալ

18-06-2025 | 15:35

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ
Խամենեին Հայտարարել Է, Որ Իրանի Ժողովուրդը «Երբեք Չի Հանձնվի»

18-06-2025 | 15:33

Խամենեին հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը «երբեք չի հանձնվի»
Ջալալ Հարությունյանի Դատավճիռը Մնաց Անփոփոխ. Նա 5,5 Տարով Կազատազրկվի

18-06-2025 | 14:42

Ջալալ Հարությունյանի դատավճիռը մնաց անփոփոխ. նա 5,5 տարով կազատազրկվի
Այցի Օրակարգի Վերաբերյալ Կլինի Համատեղ Հայտարարություն. Փաշինյանը՝ Թուրքիա Այցի Մասին

18-06-2025 | 14:39

Այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն. Փաշինյանը՝ Թուրքիա այցի մասին
Ալիեւը Հայաստանից Պահանջում Է Ընդունել Հարյուր Հազարավոր Արդբեջանցիների

18-06-2025 | 13:41

Ալիեւը Հայաստանից պահանջում է ընդունել հարյուր հազարավոր արդբեջանցիների
Սամվել Կարապետյանին Մեղադրանք Են Առաջադրել, Փորձում Են Կալանքի Տանել. Փաստաբան (Տեսանյութ)

18-06-2025 | 13:00

Սամվել Կարապետյանին մեղադրանք են առաջադրել, փորձում են կալանքի տանել. Փաստաբան (տեսանյութ)
Թող Մի Քիչ Հանգստանա. Չէր Կարող Աած Տնօրենը Հրաժարվել Իմ Որեւէ Հանձնարարություն Կատարել. Փաշինյան

18-06-2025 | 12:56

Թող մի քիչ հանգստանա. Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որեւէ հանձնարարություն կատարել. Փաշինյան
Հայաստանը «Պետք» Է Հարգի Ադրբեջանցիների՝ «Իրենց Նախնիների Հողերը» Վերադառնալու «Իրավունքը». Ալիև

18-06-2025 | 12:54

Հայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». Ալիև
Չեմ Կարող Հավատալ, Որ Կրեմլից Կամ Կառավարությունից Կարող Են Հհ Դեմ Գործողություններ Իրականացվել. Փաշինյան

18-06-2025 | 12:53

Չեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան
Թեհրանը Կպատասխանի Վաշինգտոնին, Եթե Ամն-Ն Իսրայելի Կողմից Անմիջականորեն Միջամտի Հակամարտությանը. Մակ-Ում Իրանի Մշտական Ներկայացուցիչ

18-06-2025 | 12:52

Թեհրանը կպատասխանի Վաշինգտոնին, եթե ԱՄՆ-ն Իսրայելի կողմից անմիջականորեն միջամտի հակամարտությանը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
Սյունիքի Հետ Կապված Վտանգ Չկա. Հայաստանի Ու Ադրբեջանի Միջև Նոր Պատերազմ Չի Լինելու, Լինելու Է Խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

18-06-2025 | 12:50

Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան
Ե՞Րբվանից Է Հայ Առաքելական Եկեղեցու Գործունեությանն Աջակցելը Համարվում Հանցագործություն. Ռուսաստանի Հայոց Թեմ

18-06-2025 | 12:49

Ե՞րբվանից է Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանն աջակցելը համարվում հանցագործություն. Ռուսաստանի հայոց թեմ
Իրանա-Իսրայելական Պատերազմի Ամերիկա-Ռուսական Ստվերը

17-06-2025 | 14:58

Իրանա-իսրայելական պատերազմի ամերիկա-ռուսական ստվերը
Անթիլիասն Ընդլայնում Է «Հակամարտության Գոտին»

17-06-2025 | 14:56

Անթիլիասն ընդլայնում է «հակամարտության գոտին»
Եթե Իրանը Ցանկանում Է Խոսել, Գիտի՝ Ինչպես Կապվել Ինձ Հետ. Թրամփ

17-06-2025 | 14:19

Եթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ

Նմանատիպ լուրեր