17-01-2025 | 19:30
Ժամը 17:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը երեկ հայտարարել է, որ 4 ուղղություններից հավաքվելով՝ գնալու են Ազատության հրապարակ՝ իրենց բողոքը հայտնելու Նիկոլ Փաշինյանին։
Հայտարարությունը հիմք ընդունելով՝ իշխանությունները խստացրել են հսկողությունը Օպերայի շենքի հարակից տարածքում՝ կուտակելով մեծ թվով ոստիկանական ուժերի, «Ուրալ»-ներով Երևան են բերվել հարյուրավոր ոստիկաններ։
Հիշեցնենք, որ մեր բանակում «Ուրալ»-ների պակաս կա. վերջին ողբերգական դեպքերը՝ վկա, մինչդեռ ոստիականների համար թե՛ «Ուրալ»-ների, թե՛ թանկարժեք այլ ավտոմեքենաների պակաս չկա։
Ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս մարդկանց Օպերայի շենքի հարակից փողոցներով անցնել։ Սովորական անցորդների վրա են հարձակվում, հարվածում և բերման ենթարկում։