16-01-2025 | 14:20
Ադրբեջանցիները զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում։
Իսկ ո՞վ է թիրախը... օ՜, ոչ, չկարծեք, թե՝ Հայաստանը։
Մեր կիրթ ու կառուցողական հարևաններն ուղղակի պարապ են մնացել, «կռիվ-կռիվ» են խաղում։
Այդ նույն ժամանակամիջոցում ՀՀ կառավարության գլուխն ու օրգանիզմի մյուս մասերը խոսում են իրենց անխախտ խաղաղության օրակարգից, Վազգեն Սարգսյանի անվան ֆուտբոլի մրցաշարից, «գովազդային դադարների» ժամանակ էլ՝ ցնցուղից, ծորակից, ասֆալտ փռելուց ու դպրոց վերանորոգելուց։