10-11-2025 | 13:49
Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջում ակտիվիստը ոչնչացրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, նաև վարչապետ Արթուր Ջեյմս Բալֆուրի՝ Լորդ Բալֆուրի պատմական նկարը:
Վանդալիզմի պատասխանատվությունը ստանձնած պաղեստինամետ խմբավորումը հայտարարել է, որ ուշադրություն է հրավիրում պաղեստինյան ժողովրդի արյունահեղության վրա:
Լորդ Արթուր Ջեյմս Բալֆուրն է 1917 թվականին ստորագրել հռչակագիր, որով համաձայնել է Պաղեստինի տարածքում ազգային հրեական պետության ստեղծմանը։