
11-07-2025 | 15:46
«Տեսիլքի մարդը» վավերագրական ֆիլմը, նվիրված է սփյուռքահայ ականավոր մտավորական, հասարակական ու ազգային գործիչ Հայկաշեն Ուզունյանին, արդեն հասանելի է YouTube հարթակում։
Հայկաշեն Ուզունյանը ծնվել է Ադանայում 1920 թվականի հոկտեմբերի 20-ին:
1933-1938թթ. ուսանել է Մելքոնյան կրթական վարժարանում։
1947 թվականին ավարտել է Բեյրութի Սրբ. Ժոսեֆի ֆրանսիական համալսարանը և ստացել ինժեներ-Շինարարի մասնագիտություն:
Բեյրութում իր համախոհ ռամկավար ընկերների հետ 1947թվականին հիմնադրել է Թեքեյան մշակութային միությունը։
1953թ. ընտանիքով՝ կնոջ և դստեր՝ Թալինի հետ տեղափոխվել է Ադիս Աբեբա։
Հայկաշեն Ուզունյանը սփյուռքահայ ականավոր հասարակական-քաղաքական գործիչ էր, հարյուրավոր հոդվածների և մի շարք գրքերի հեղինակ։
Շուրջ 50 տարի եղավ Հայկական բարեգործական ընդհանուր միության, Ռամկավար ազատական կուսակցության, Թեքեյան մշակութային միության հեղինակավոր ղեկավարներից։
1966 թվականի թվականից ի վեր հայ գիր ու գրականության լավագույին մշակներին Շնորհվում է Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրացանակը. Անցած տարիների նրա անվան մրացանակին են արժանացնել Հայաստանի և Սփյուռքի մեր լավագույն մտավորականները. Որպես նշանավոր հասարակական գործիչ՝ Հայկաշեն Ուզունյանը արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական պարգևների, Մայր Աթոռ ս. Էջմիածնի, ս. «Գրիգոր Լուսավորիչ» պատվո շքանշանի և «Ալեք Մանուկյան» պատվավոր մրցանակի։
Հայաստանի Թեքեյան մշակութային միության բարձրագույն պարգև՝ «Ադամանդակուռ Արարատ» մրցանանով Հայկաշեն Ուզունյանը պարգևատրվել է 2006 թվականին։
Մահացել է 2006թ. մայիսի 24-ին Կիպրոսի Լառնակա քաղաքում։