CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ451

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

Նույնիսկ բռնատիրական իշխանությունները, էլ ո՜ւր մնացին ժողովրդավարականները, սովորաբար ջանում են, եթե ոչ սերտ, ապա գոնե նորմալ հարաբերություններ ունենալ Եկեղեցու եւ եկեղեցականների հետ, քանզի հասկանում են, որ նրանք, համենայնդեպս, ազդեցություն ունեն հասարակության լայն խավերի վրա, հետեւաբար ընդունակ են նաեւ դժվար ժամանակներում,- տնտեսական տագնապներ, ներքին խռովություններ, արտաքին ճնշումներ, բնական աղետներ, համավարակներ եւ այլն,- օգնել պետությանը, իշխանությանը, թեթեւացնել նրա հոգսերը, փոխհասկացողություն ստեղծել պետական մարմինների ու հասարակական տարբեր խավերի միջեւ, ժամանակակից արտահայտությամբ՝ «փափուկ ուժ» որպես նպաստել հասարակության բարօրությանը եւ ազգային համերաշխությանը:

Գիտեմ երկրներ, ինչպես Լիբանանը, Կիպրոսն ու Հունաստանը, որոնք Եկեղեցուն ու եկեղեցականներին օգտագործում են մինչեւ անգամ միջպետական հարաբերությունների կարգավորման գործում, նույնիսկ մահմեդական երկրների հետ:

Վերը ակնարկեցի նաեւ բռնատիրական հասարակարգերին: Լավագույն օրինակ կարող է հանդիսանալ նախորդ դարի կեսերին ստալինյան բռնապետության շրջանում պատահած բեկումնային մի դեպք: 1943-ի վերջերին, ինչպես գրում են Ստալինի կենսագիրները, արյունարբու բռնակալը իր մոտ է հրավիրում Ռուս ուղղափառ եկեղեցու 6-7 մետրոպոլիտների, ոմանց՝ հենց կալանավայրից: Քաղցր զրուցում է նրանց հետ աստվածաբանական հարցերի շուրջ, ապա ներկայացնում պատերազմից կիսավեր երկրի կարիքները, իսկ վերջում հյուրերին ուղեկցում մինչեւ Կրեմլի դարպասներ՝ ափիբերան թողնելով արքեպիսկոպոսներին, որոնք մինչ այդ վստահ էին, որ այլեւս տուն չեն վերադառնա:

Ավելորդ է ասել, որ բռնապետը պետք ուներ Եկեղեցուն, նրա չունեցած… դիվիզիաներին: Նա պետք ուներ միլիոնավոր մուժիկների վրա եկեղեցականների ունեցած ազդեցությանը:

Վերաբերմունքի կտրուկ այդ փոփոխությամբ մի նեղլիկ դուռ էր բացվել նաեւ մեր՝ Հայ եկեղեցու համար, որտեղից ներս մտավ մեր ամենաիմաստուն հայրապետներից մեկը՝ Գեւորգ 6-րդ Չորեքճյան կաթողիկոսը: Նրա եւ Ստալինի հանդիպումն ավարտվեց ճակատագրական երկու պայմանավորվածությամբ՝ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծումը սփյուռքահայերի նյութական աջակցությամբ եւ, երկրորդ, Մեծ հայրենադարձության կազմակերպումը, առանց որի անհնար է պատկերացնել հայրենաբնակ հյուծված մեր ժողովրդի քանակական ու արտադրողական վերազարթոնքը՝ կենցաղային ու բարոյահոգեբանական դժնի պայմաններում: Այդ հանդիպումը բարերար ազդեցություն ունեցավ նաեւ Մայր աթոռի հեղինակության տեսակետից՝ դրսում թե ներսում: Վերակենդանացավ Ս. Էջմիածինը, Մայր աթոռը, որին վերադարձվեց Վեհարանի շենքը, որը մինչ այդ վերածվել էր հոսպիտալի: Միաժամանակ՝ կտրուկ փոխվեց Հայաստանի կոմկուսի ղեկավարության վերաբերմունքը Մայր աթոռի ու նրա գահակալի նկատմամբ: Ու քանի որ Կոմկուս-Եկեղեցի հարաբերությունը գաղափարախոսական դիսոնանս էր ենթադրում, ստեղծվեց միջանկյալ մի օղակ՝ Մինիստրների սովետին կից Եկեղեցու գործերի խորհուրդ, հետագայում՝ Կրոնից խորհուրդ, որը ղեկավարվելով Հրաչյա Գրիգորյանի, ավելի ուշ՝ իմաստուն պետական մի գործչի՝ Կառլեն Դալլաքյանի կողմից, հեզասահ ընթացք ստացան պետություն-եկեղեցի հարաբերությունները, հատկապես ինչ վերաբերում է սփյուռքահայության գործերին, հետագայում սերտորեն համագործակցելով Սփյուռքի հետ մշակութային կապի կոմիտեի հետ: Եկեղեցին, Մայր աթոռը ինստիտուցիոնալ կարգավիճակ ստացավ հատկապես Վազգեն Ա Հայրապետի ընտրությամբ, որին տրվեց բացառիկ իրավունք եւ հեղինակություն՝ այցելելու արտասահմանյան թեմեր, շվեյցարական բանկերում առանձին հաշիվ ու գումարներ ունենալու:

Վերջինը, անկասկած, խիստ կարեւոր հանգամանք էր, որի բարերար առկայությունը զգացվեց 1988-ի երկրաշարժի օրերին՝ տարբեր թեմերից հանգանակությունների ներմուծմամբ եւ օգտագործմամբ, իսկ ավելի ուշ՝ 1990 թ.ին, երբ աշխարհաքաղաքական պայմանների բարենպաստ փոփոխմամբ Հայոց երկիրը հռչակեց իր անկախությունը, Հայ եկեղեցին դարձավ գլխավոր հիմնադիրներից մեկը հայկական նորահաստատ պետականության:

Բոլորս հիշում ենք Հայոց Հայրապետին, երբ արտասանում էր իր պատմական ճառը խորհրդարանում Անկախության հռչակման պահին: Սակայն քչերը գիտեն, որ այդ պահին Վեհափառ Հայրապետի օրհնությունը ուղեկցված էր Մայր աթոռի հնչո՛ւն մասնակցությամբ՝ շուրջ 7 միլիոն դոլարի նվիրատվությամբ, որպես «սկզբնական գումար» բոլորովին անգումար մեր նորահաստատ պետականության:

Ահա՛ թե ինչպես ստեղծվեց Հայոց նոր պետականությունը,- մեր ժողովրդի պատմությունն էլ կրկնվելու հատկություն ունի,- Ժողովուրդ (ներառյալ Սփյուռք) ու Եկեղեցի միասնականության պայմաններում:

Նրա՛նք են հիմնադիրները մեր պետության, Ազգ ու Եկեղեցի, որոնցից առաջինին իր կեղծ ժողովրդավարությամբ արհամարհած ունի, իսկ երկրորդին հալածում, իրավազրկում ու փորձում է վարկաբեկել պատեհապաշտ արկածախնդիրների մի խմբակ:
Ազգը ու նրա հոգկերտվածքը պահպանող Եկեղեցին մնալու են, իսկ հայտնի խմբակը, ինչպես նախատեսել է Ա. Իսահակյանը, մի պահ Արարատի սեգ կատարին նայելուց հետո դատապարտված է հեռանալու:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

www.zag.am

  • Լրահոս
  • Close
Թեքեյան Կառույցների Համաշխարհային Մարմնի Ստեղծմանն Ընդառաջ

12-01-2026 | 16:15

Թեքեյան կառույցների համաշխարհային մարմնի ստեղծմանն ընդառաջ
Շնորհավոր Ամանոր Եւ Սուրբ Ծնունդ

30-12-2025 | 14:03

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հթմմ-Ն Ամփոփում Է 2025 Թվականը

27-12-2025 | 12:55

ՀԹՄՄ-ն ամփոփում է 2025 թվականը
Շնորհավորանք Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Ծննդյան Եւ Ամանորի Գալստյան Առթիվ

25-12-2025 | 13:46

Շնորհավորանք Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Ծննդյան և Ամանորի գալստյան առթիվ
Սփյուռք. Ինչպե՞Ս Դառնալ Ցանցային Պետություն. «Առաջարկ Հայաստանին»

22-12-2025 | 16:16

Սփյուռք. ինչպե՞ս դառնալ ցանցային պետություն. «Առաջարկ Հայաստանին»
Վարչապետ Նիկոլ Փաշինեան Եւ Իր Իշխանութիւնը Հհ Սահմանադրութիւնը Այլեւս Կոշտ Կերպով Ոտնակոխ Կ’Ընեն

12-12-2025 | 14:24

Վարչապետ Նիկոլ Փաշինեան եւ Իր Իշխանութիւնը ՀՀ Սահմանադրութիւնը Այլեւս Կոշտ Կերպով Ոտնակոխ Կ’ընեն
Whatsapp Հավելվածում Ստեղծվել Է Ռուբեն Միրզախանյանի Անունով Կեղծ Օգտահաշիվ

02-12-2025 | 13:30

WhatsApp հավելվածում ստեղծվել է Ռուբեն Միրզախանյանի անունով կեղծ օգտահաշիվ
Писатель, Переводчик, Издатель И Патриот Аршак Чобанян

02-12-2025 | 13:13

ПИСАТЕЛЬ, ПЕРЕВОДЧИК, ИЗДАТЕЛЬ И ПАТРИОТ АРШАК ЧОБАНЯН
«Արշակ Չոպանյանը Եւ Վերածնված «Անահիտ» Հանդեսը»՝ Վերարժևորելու Մեծ Մտավորականի Ժառանգությունը

28-11-2025 | 20:59

«Արշակ Չոպանյանը և վերածնված «Անահիտ» հանդեսը»՝ վերարժևորելու մեծ մտավորականի ժառանգությունը
<<Արշակ Չոպանյանը Եւ Վերածնված Անահիտ Հանդեսը>>Գրքի Շնորհանդես

24-11-2025 | 15:09

<<Արշակ Չոպանյանը և Վերածնված Անահիտ հանդեսը>>գրքի շնորհանդես
Стас Намин Отметит 75-Летие В Армении

19-11-2025 | 14:12

СТАС НАМИН ОТМЕТИТ 75-ЛЕТИЕ В АРМЕНИИ
Birgit Kofler-Betschart Receives Prestigious 2025 Vahan Tekeyan Award

10-11-2025 | 15:26

Birgit Kofler-Betschart Receives Prestigious 2025 Vahan Tekeyan Award
«Հայրենիքի Եւ Սփյուռքի Միջև»—"Between The Homeland And The Diaspora"

06-11-2025 | 19:45

«Հայրենիքի և Սփյուռքի միջև»—"Between the Homeland and the Diaspora"
Այսօր Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գահակալության 26-Րդ Տարեդարձն Է — Today Marks The 26th Anniversary Of The Enthronement Of His Holiness Karekin Ii, Supreme Patriarch And Catholicos Of All Armenians

02-11-2025 | 13:23

Այսօր Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձն է — Today marks the 26th anniversary of the enthronement of His Holiness Karekin II, Supreme Patriarch and Catholicos of All Armenians
Շնորհավորանք «Ապագա» Շաբաթաթերթին՝ Հիմնադրման Հիսուներորդ Տարեդարձի Առթիվ

31-10-2025 | 12:49

Շնորհավորանք «ԱՊԱԳԱ» շաբաթաթերթին՝ հիմնադրման հիսուներորդ տարեդարձի առթիվ