CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ38

Թող ինձ, մյուս դիվանագետներին տրվի՝ 1. բանակցություններ վալելու 100 տոկոս լիազորություն, 2. Փաշինյանը 3 ամիս լռի. խոստանում եմ՝ իրավիճակը կտրուկ կփոխվի. Վարդան Օսկանյան

Թող ինձ, մյուս դիվանագետներին տրվի՝ 1. բանակցություններ վալելու 100 տոկոս լիազորություն, 2. Փաշինյանը 3 ամիս լռի. խոստանում եմ՝ իրավիճակը կտրուկ կփոխվի. Վարդան Օսկանյան

անկացած նախաձեռնություն, որը կկարողանա նպաստել, որպեսզի մենք հավաքականորեն կարողանանք բռնել Փաշինյանի ձեռքը, որպեսզի նա փաստաթուղթ չստորագրի, արժե դրան մասնակցել. կարծում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Նա այսօր մասնակցել է «Հայքվեին» և ստորագրել՝ դատապարտելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու՝ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը։

«Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին դեմ է, որ Լեռնային Ղարաբաղը ցանկացած կարգավիճակով լինի Ադրբեջանի մաս, իսկ Հայաստանի իշխանություններն արհամարհում են այսպիսի նախաձեռնությունները, որոնք օրենքի ուժով կպարտադրեն փաստաթղթի ստորագրումը կասեցնել։

ՀՀ որևէ իշխանություն Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել, Փաշինյանն առաջինն է, որ նման բան է ասել ու հիմա ուզում է ֆորմալիզացնել իր ասածը և փաստաթղթեր ստորագրել։ Ուղղակի պետք  թույլ չտալ նրան ստորագրել։ Այդ արարքի համար մենք սերունդներով կտուժենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Օսկանյանը։

Դիվանագետը կարծում է, որ մեզ փորձում են մատուցել, թե փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է. այդպես չէ, պատերազմը բերել է Փաշինյանը իր սխալների պատճառով։

«Սա մերկապարանոց հայտարարություն չէ. Կա այլընտրանք։ մեզ մատուցվում է, թե իբր այն, ինչ կատարվում է, միջազգային հանրության ցանկությունն է, պարտադրանքն է, այս բոլորն արվում է նրանց ճնշման տակ։

Այո՛, միջազգային հանրության ցանկությունն է, որ Ղարաբաղի հարցը հանգուցալուծվի, բայց թե ինչպես կհանգուցալուծվի, հավատացեք, դա միջազգային հանրությանն այնքնա էլ չի հետաքրքրում։ Հարցի հանգուցալուծման համար որ ճանապարհը հեշտ է, նրանք այդ ճանապարհով էլ գնում են։ Այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը՝ Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։  Իհարկե, միջազգային հանրությունը կաջակցի Փաշինյանին, որ այդ հանգուցալուծումը իրականացվի։

Այն պահին, երբ ՀՀ իշխանությունները նոր ձևակերպումներ կտան բանակցություններին, հավատացեք, միջազգային հանրությունը կտրուկ կփոխի իր դիրքորոշումը»,-վստահ է Օսկանյանը։

Խաղաղության պայմանագիր կոչված փաստաթղթի այլընտրանքը պատերազմը չէ, պատերազմով մեզ վախեցնում են հենց իշխանությունները։ Վարդան Օսկանյանը այլընտրանք է տեսնում՝ իրական, հայանպաստ։ Այն է՝ եթե միջազգային հանրության առաջ հայկական կողմը ձևակերպի տրամաբանական պահանջներ, բանակցությունների ամբողջ էությունն ու բովանդակությունը կփոխվի։

«Եթե Հայաստանի այսօրվա իշխանությունները չեն կարողանում այս խնդիրները լուծել, պետք է համարձակություն ունենան, բանակցությունները հանձնեն այլոց։ Եթե այսօր ինձ, այլ դիվանագետների, լիազորություն տրվի, ես խոստանում եմ, որ շատ կարճ ժամանակում կարելի է իրավիճակը կտրուկ փոխել։ Բայց կան նախապայամաններ՝ 1. այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոս։ 2. Փաշինյանը պետք է 3 ամիս լռի, ընդհանրապես չխոսի։

Այնքան վնաս, ինչքան հայ ժողովրդին ու Հայաստանին տրվել է Փաշինյանի խոսելու հետևանքով, ոչ մի ժամանակահատվածում չի եղել։ Փաշինյանի խոսելը մեր գլխին պատերազմ է բերել։ Փաշինյանի այսօրվա խոսելն իրավիճակն ավելի է բարդացնում»,- շարունակեց Վարդան Օսկանյանը։

  • Լրահոս
  • Close
Արցախցիներից Շատերը Հրաժարվում Են Պետության Տրամադրած Կեցավայրերից. Սանոսյան

28-09-2023 | 18:26

Արցախցիներից շատերը հրաժարվում են պետության տրամադրած կեցավայրերից. Սանոսյան
Հայկ Մարությանը Համառում Է՝ Ոչ Միքաղաքական Ուժի Հետ Կոալիցիա Չի Կազմի

28-09-2023 | 16:23

Հայկ Մարությանը համառում է՝ ոչ միքաղաքական ուժի հետ կոալիցիա չի կազմի
Արցախի Համար Համազգային Աղոթքի Օրվա Առիթով Դուրս Կբերվեն Տարբեր Սրբություններ Եւ Սրբազան Մասունքներ

28-09-2023 | 16:04

Արցախի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ
Ադրբեջանին Արած Մեծ Նվերի Դիմաց Հայաստանի Իշխանություններն Առնվազն Պետք Է Պահանջեն Այս Մարդկանց Վերադարձը. Վարդան Օսկանյան

28-09-2023 | 15:02

Ադրբեջանին արած մեծ նվերի դիմաց Հայաստանի իշխանություններն առնվազն պետք է պահանջեն այս մարդկանց վերադարձը. Վարդան Օսկանյան
Ռուբեն Վարդանյանին Սպառնում Է 14 Տարվա Ազատազրկում. Նա Կալանավորվել Է 4 Ամսով

28-09-2023 | 14:34

Ռուբեն Վարդանյանին սպառնում է 14 տարվա ազատազրկում. նա կալանավորվել է 4 ամսով
Հռոմի Ստատուտը Վավերացնելու Հարցն Աժ Հանձնաժողովն  Ընդունվեց

28-09-2023 | 12:58

Հռոմի ստատուտը վավերացնելու հարցն ԱԺ հանձնաժողովն ընդունվեց
Ռուբեն Վարդանյանին Հարցաքաննության Տանելու Նոր Տեսանյութ Է Հրապարակվել

28-09-2023 | 12:02

Ռուբեն Վարդանյանին հարցաքաննության տանելու նոր տեսանյութ է հրապարակվել
Առաջիկա Օրերին Լղ-Ում Այլևս Հայ Չի Մնա

28-09-2023 | 11:48

Առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա
Ռուբեն Վարդանյանի Ազատությունը Կարեւոր Է Յուրաքանչյուր Հայի Ու Մեր Ապագայի Համար

28-09-2023 | 11:06

Ռուբեն Վարդանյանի ազատությունը կարեւոր է յուրաքանչյուր հայի ու մեր ապագայի համար
Կապիտուլյացիա. Հունվարի 1-Ից Արցախի Հանրապետությունն Այլևս Գոյություն Չի Ունենալու

28-09-2023 | 10:49

Կապիտուլյացիա. հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունն այլևս գոյություն չի ունենալու
Ադրբեջանը Պահանջել Է Իմ Ժամանումը Բաքու. Այսօր Ստեփանակերտից Կմեկնեմ Շուշի

28-09-2023 | 10:28

Ադրբեջանը պահանջել է իմ ժամանումը Բաքու. այսօր Ստեփանակերտից կմեկնեմ Շուշի
Ալեն Սիմոնյանի Գլխավորած Պատվիրակությունը Դուբլինում Մասնակցելու Է Եվրոպական Խորհրդարանական Մեծամասշտաբ Գագաթնաժողովին

27-09-2023 | 19:16

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցելու է Եվրոպական խորհրդարանական մեծամասշտաբ գագաթնաժողովին
Բաքուն Հայտարարում Է, Որ Շուտով Ադրբեջանցիները Կվերադառնան Նաև Ստեփանակերտ

27-09-2023 | 18:03

Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ
Ճաք Է Տվել, Փլուզվելու Եզրին Է Ստեփանակերտից Դեպի Հակարի Ճանապարհը

27-09-2023 | 17:03

Ճաք է տվել, փլուզվելու եզրին է Ստեփանակերտից դեպի Հակարի ճանապարհը
Իհարկե, Մենք Պաշտպանելու Ենք Ռուբեն Վարդանյանի  Իրավունքները. Պեսկով

27-09-2023 | 16:05

Իհարկե, մենք պաշտպանելու ենք Ռուբեն Վարդանյանի իրավունքները. Պեսկով

Նմանատիպ լուրեր

Արցախցիներից շատերը հրաժարվում են պետության տրամադրած կեցավայրերից. Սանոսյան

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-09-2023

Հայկ Մարությանը համառում է՝ ոչ միքաղաքական ուժի հետ կոալիցիա չի կազմի

Լուրեր

Calendar28-09-2023

Արցախի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ

Լուրեր

Calendar28-09-2023

Ադրբեջանին արած մեծ նվերի դիմաց Հայաստանի իշխանություններն առնվազն պետք է պահանջեն այս մարդկանց վերադարձը. Վարդան Օսկանյան

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-09-2023

Ռուբեն Վարդանյանին սպառնում է 14 տարվա ազատազրկում. նա կալանավորվել է 4 ամսով

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-09-2023

Հռոմի ստատուտը վավերացնելու հարցն ԱԺ հանձնաժողովն  ընդունվեց

Պաշտոնական լուրեր

Calendar28-09-2023

Ռուբեն Վարդանյանին հարցաքաննության տանելու նոր տեսանյութ է հրապարակվել

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-09-2023

Առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա

Պաշտոնական լուրեր

Calendar28-09-2023