CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ265

Տոկաևը հերքում է Էրդողանին

Տոկաևը հերքում է Էրդողանին

Անկարայում ավարտվել են Թուրքիայի և Ղազախստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի բանակցությունները: «Անադոլուի» հաղորդմամբ՝ կողմերը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ: Թուրքիայի նախագահի խոսքում կարևորվում է երեք արձանագրում:

Ըստ Էրդողանի՝ Ղազախստանը և Թուրքիան կարող են մեծացնել և հինգի փոխարեն տարեկան ապրանքաշրջանառությունը հասցնել տասնհինգ միլիարդ դոլարի: Թուրքիայի նախագահը կարևորել է ահաբեկչության, այդ թվում՝ Feto-ի դեմ համատեղ պայքարը, պաշտպանության, անվտանգության և ռազմաարդյունաբերության ոլորտներում համագործակցությունը:

Էրդողանը նաև ասել է, որ Տոկաևի հետ քննարկել է թուրքական աշխարհի համերաշխության ամրապնդման հարցը և երկուստեք ընդգծվել է, որ Կիպրոսի թուրքերի «հավասար իրավունքները պետք է հարգվեն»: Ավելի վաղ կանխատեսել էինք, որ Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիոն վարչախմբի հարցը Տոկաևի համար «քննություն է լինելու»:

Բանն այն է, որ Ղազախստանը և Կենտրոնական Ասիայի մյուս երկրները Եվրամիության հետ գրավոր համաձայնության են հասել, որ ճանաչում են Կիպրոսի հանրապետությունը՝ որպես ԵՄ անդամ միասնական պետություն: Թուրքիան ոչ միայն ինքն է ճանաչում «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը», այլև թուրքախոս երկրներին մղում է նույն քայլին:

Ղազախստանյան tengrinews էլեկտրոնային հարթակը, որ նախագահի աշխատակազմի հետ աֆիլացված լրատվամիջոց է, Էրդողան-Տոկաև բանակցություններից հետո մամուլի համար կողմերի հայտարարությունից առանձնացրել է Տոկաևի այս ձեւակերպումը: «Ղազախստանը պաշտպանում է բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը: Ղազախստանը և Թուրքիան կշարունակեն միջազգային ասպարեզում արդյունավետ համագործակցությունը: Ղազախստանյան դիվանագիտությունը հատուկ ուշադրություն կդարձնի Թուրքական պետությունների կազմակերպության հետագա զարգացմանը»:

Հասկացվում է, որ ԹՊԿ զարգացման և «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ճանաչման հարցերը երկկողմ բանակցություններում քննարկվել են, բայց Ղազախստանը սկզբունքային դիրքորոշումը, այն է՝ պետությունների տարածքային ամբողջականության պահպանմանն աջակցությունը, չի փոխել: Համենայն դեպս, ղազախստանյան լրատվամիջոցը Տոկաևի հայտարարությունից հակառակը փաստող մեջբերում չի արել, ոչ էլ Կիպրոսի հյուսիսի թուրքերի «հավասար իրավունքների հարգման անհրաժեշտության» մասին Թուրքիայի նախագահի ընդգծումն է փոխանցել:

Կիպրոսի թուրքերի «հավասար իրավունքների ճանաչման» հարցում Ղազախստանի վերապահ մոտեցումը լիովին հասկանալի է, երկրի հյուսիսային մարզերում ավելի քան երեք միլիոն ռուս կամ ռուսախոս բնակչություն կա, իսկ Մոսկվայից փորձագետների և պետդումայի որոշ պատգամավորների մակարդակով պարբերաբար հիշեցնում են, որ այդ հողերը նվիրաբերված են: Ռուսաստանի համար այդ շրջաններում անջատողական շարժում հրահրելը, ինչպես ասում են՝ «միայն տեխնիկայի հարց է»:

Ղազախստանն, ինչ խոսք թուրքական ինքնության պետություն է, ՔՊԿ առանցքային անդամ: Թուրքական պետությունների կազմակերպության անցյալ տարվա գագաթաժողովում նույնիսկ խոսք է գնացել Աստանան ԹՊԿ ֆինանսա-տնտեսական կենտրոն ճանաչելու և կառույցի մշտապես գործող մարմիններ կազմավորելու մասին:

Այդուհանդերձ, Տոկաևը որոշակի տարաձայնություններ ունի նաև թուրքական էթնիկ-քաղաքակրթության ինքնության հարցերում: Օդանավակայանում անձամբ դիմավորելով նրան՝ Էրդողանը ողջունել է այսպես, «Բարի գալուստ Ձեր երկրորդ հայրենիք»: Տոկաևը թուրքական ինքնության կենտրոն է ընդունում ղազախստանյան տափաստանը: Դա ամենևին էլ պատմության ինտերպրետացիա կամ անձնական քմահաճույք չէ:

www.1in.am 

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Նմանատիպ լուրեր