
14-03-2025 | 20:55
Տոկաևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ. հայտնում է Կենտրոնական Ասիայի բյուրոն։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշքիանին հաղթանակի կապակցությամբ։
Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները հաստատել են ղազախա-իրանական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու իրենց փոխադարձ մտադրությունը։
Կողմերը քննարկել են առևտրատնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները։
Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ։