CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ247

Թոմաս դե Վաալ․ «Էրդողանը Բաքվից ազդանշանի է սպասում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար»

Թոմաս դե Վաալ․ «Էրդողանը Բաքվից ազդանշանի է սպասում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար»

2024 թվականին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Էրդողանը Բաքվին է սպասում։ Ermenihaber.am-ի հետ զրույցում ասել է «Քարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ, Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի հետազոտող Թոմաս դե Վաալը։

Բրիտանացի հետազոտողը նախորդ տարի «Քարնեգի» հիմնադրամի կայքում տեղ գտած «Հայաստանի անապահովության տարին» վերնագրով իր հոդվածում 2023 թվականի լավատեսական սցենարների շարքում էր մատնանշել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և որպես դրան նպաստող գործոն էր ներկայացրել Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հնարավոր հաղթանակը։ Սակայն, ինչպես գիտեք, այդ ամենը տեղի չունեցավ և Անկարան շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել Հայաստանին, որոնցից, թերևս, գլխավորն է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։

Ermenihaber.am-ը վերլուծաբանից հետաքրքրվեց, թե արդյոք նա 2024 թվականի համար շարունակում է հնարավոր համարել հարաբերությունների կարգավորումը երկու երկրների միջև։

«Կարծում եմ՝ դա հնարավոր է, կարծում եմ՝ Էրդողանը սպասում է Ադրբեջանին։ Թուրքիայի նախապայմանները փոխվել են տարիների ընթացքում։ Հիշում եք՝ 10-15 տարի առաջ թուրք պաշտոնյաներն ասում էին, թե բավական է, եթե հայկական զորքերը դուրս բերվեն թեկուզ միայն մեկ շրջանից, միայն Ֆիզուլիից  կամ միայն Ջաբրայիլից, և իրենք կկարգավորեն հարաբերությունները։ Հետո կորսվեց ոչ թե մեկ, այլ յոթ շրջան, կորսվեց Ղարաբաղը, դեռևս չկա կարգավորում»,- նկատեց Դե Վաալը։

Ըստ նրա՝ թուրքական արտաքին քաղաքականության ոլորտի ընտրանին (էսթաբլիշմենթը) տեսնում է բոլոր այն առավելությունները, օգուտները, որոնք կստանան Հայաստանի հետ հարաբերությունների կարագավորման դեպքում։ Նոր տրանսպորտային կապեր կարող են ստեղծվել, Թուրքիան կարող է խաղացող դառնալ Հարավային Կովկասում, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է լավ ազդել թուրք-ամերիկյան՝ մասնավորապես Կոնգրեսի հետ հարաբերությունների վրա և այլն։

«Նրանք հաշվի են առնում այդ շահերը, սակայն Թուրքիայի արտաքին քաղաքականությունն այժմ ակնհայտորեն վարում է նախագահի աշխատակազմը, պարոն Էրդողանը, և նա այժմ Բաքվից ազդանշանների է սպասում։ Իմ կարծիքով՝ եթե նույնիսկ փոքրիկ, մեկ էջանոց պայմանագիր ստորագրվի Բաքվի և Երևանի միջև, դա բավական կլինի Անկարայի համար։ Բայց սա շատ լավատեսական սցենար է և իսկապես, դժբախտաբար, կախված է Բաքվից»,- եզրափակեց փորձագետը։

  • Լրահոս
  • Close
Բացվել Է Ֆրանցիսկոս Պապի Կտակը

22-04-2025 | 15:11

ԲԱՑՎԵԼ Է ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԿՏԱԿԸ
Переиздан «Атлас» Затика Ханзадяна

22-04-2025 | 15:02

ПЕРЕИЗДАН «АТЛАС» ЗАТИКА ХАНЗАДЯНА
Հհ-Ում Եմ Առաքելությունը Սահմանամերձ Խոզնավարում Կրակոցներից Վնաս Է Արձանագրել

22-04-2025 | 14:54

ՀՀ-ՈՒՄ ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԽՈԶՆԱՎԱՐՈՒՄ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ ՎՆԱՍ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ
Ապրիլի 24-Ին Բաքվում Տեղի Կունենա Արցախի Նախկին Ղեկավարների Հաջորդ «Դատական» Նիստը

22-04-2025 | 14:50

ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԲԱՔՎՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ «ԴԱՏԱԿԱՆ» ՆԻՍՏԸ
Կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ Ի Հիշատակ Հայոց Ցեղասպանության Սրբադասված Նահատակների

22-04-2025 | 13:14

Կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների
Հայաստանը Վատիկանի Հետ Փոխհարաբերությունը «Բաց Է Թողել» 2018-Ից Հետո, Իսկ Ադրբեջանը Վատիկանի Հետ Հարաբերվել Է Փողով. Բադալյան

22-04-2025 | 13:12

Հայաստանը Վատիկանի հետ փոխհարաբերությունը «բաց է թողել» 2018-ից հետո, իսկ Ադրբեջանը Վատիկանի հետ հարաբերվել է փողով. Բադալյան
Զոհերի Հուշապատին Կավելանա Եւս Երկու Անուն

22-04-2025 | 12:27

ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՊԱՏԻՆ ԿԱՎԵԼԱՆԱ ԵՒՍ ԵՐԿՈՒ ԱՆՈՒՆ
Հռոմի Պապի Մարմինը Վատիկանում Դրված Է Բաց Դագաղում

22-04-2025 | 12:24

Հռոմի պապի մարմինը Վատիկանում դրված է բաց դագաղում
Ինչո՞Վ Է Հայտնի Հռոմի Պապը, Որը Մահվան Նախօրեին Աղոթում Էր Երեւանի Եւ Բաքվի Միջեւ Խաղաղության Համաձայնագրի Համար

21-04-2025 | 15:38

Ինչո՞վ է հայտնի Հռոմի պապը, որը մահվան նախօրեին աղոթում էր Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի համար
Ադրբեջանը Կրակ Է Բացել Խոզնավարի Ուղղությամբ, Վնասվել Է Տներից Մեկի Արևային Ջրատաքացուցիչը. Պն

21-04-2025 | 15:16

Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է տներից մեկի արևային ջրատաքացուցիչը. ՊՆ
Ի՞Նչ Ցուցմունք Է Վերագրում Բաքուն Արկադի Ղուկասյանին

21-04-2025 | 14:38

Ի՞ՆՉ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՎԵՐԱԳՐՈՒՄ ԲԱՔՈՒՆ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պատգամը Տեր Եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության Տոնի Առիթով

21-04-2025 | 13:20

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով
Այսօր Ննջեցյալների Հիշատակության Օրն Է` Մեռելոց

21-04-2025 | 12:14

Այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց
Վախճանվել Է Հռոմի Պապը. Նախօրեին Աղոթել Էր Հայաստանի Խաղաղության Համար

21-04-2025 | 12:10

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀՌՈՄԻ ՊԱՊԸ. ՆԱԽՕՐԵԻՆ ԱՂՈԹԵԼ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հռոմի Պապն Աղոթել Է Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Վերջնական Խաղաղության Համաձայնագրի Համար

21-04-2025 | 12:03

Հռոմի պապն աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի համար

Նմանատիպ լուրեր