08-12-2024 | 15:58
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության (ԵՄ) հետ ունեցած հարաբերություններին։ Ֆիդանը նշել է, որ «BRİCS»-ից անդամակցության հրավեր չի ստացել, սակայն եղել է գործընկերության վերաբերյալ առաջարկություն, որն այժմ այն գնահատման փուլում է։
Նա նաև հայտնել է, որ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու իր նպատակին և ներկայումս կառույցի հետ երկու կարևոր բանակցություններ են վարվում վիզայի ազատականացման և մաքսային անցակետերի թարմացման վերաբերյալ։ Թուրք նախարարն ընդգծել է, որ «ԵՄ»-ի հետ հարաբերությունների վրա ազդեցություն է ունենում նաև Սիրիայում իրականացվող գործողությունների վերաբերյալ եվրոպական համայնքի ունեցած քաղաքական գնահատականը։
www.aravot.am