07-10-2024 | 13:51
Թուրքիան հինգշաբթիից դադարեցրել է Իսրայելի հետ կապված բոլոր արտահանումներն ու ներմուծումները: Դրա մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ երկու թուրք պաշտոնյաների: Ընդ որում, նշվում է, որ Անկարան պաշտոնապես չի հայտարարել այս քայլի մասին։ Անցյալ ամիս Թուրքիան Գազայի պատերազմի պատճառով սահմանափակել էր արտահանումը Իսրայել:
2023 թվականին երկու երկրների միջև առևտուրն, ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի՝ կազմել է 6,8 միլիարդ դոլար, որից 76 տոկոսը թուրքական արտահանումն է: