15-10-2024 | 14:11
«Սիրիայից զորքերի դուրսբերման համակարգումը չի կարող քննարկվել այնքան ժամանակ, քանի դեռ չի համաձայնեցվել նոր սահմանադրությունը, չեն անցկացվել ընտրություններ և չեն հստակեցվել սահմանները։
Անկարան և Դամասկոսը կարող են նախարարների մակարդակով հանդիպումներ անցկացնել հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում, եթե ստեղծված լինեն համապատասխան պայմաններ»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։