13-11-2024 | 16:23
Թուրքիայի իշխանությունները որոշել են Չինաստանից ներկրվող պատրաստի մեքենաների դեմ արգելափակիչ մաքսատուրքեր սահմանել։
Հուլիսին այս երկիրը 40%-ով կավելացնի չինական մեքենաների ներմուծման մաքսատուրքերը, և մեկ մեքենայի համար վճարը կկազմի առնվազն 7000 դոլար, նշվում է Bloomberg-ի հաղորդագրությունում։
Վերջին տարիներին չինական ապրանքանիշերը ակտիվորեն քաշ են հավաքում թուրքական ավտոշուկայում։ 2024 թվականի հունվար-ապրիլին Արևմտյան Ասիայի այս պետությունում վաճառվել է Չինաստանից ներկրված 29 հազար 539 նոր մարդատար և թեթև առևտրայհին ավտոմեքենա՝ կազմելով ավտոմոբիլային ընդհանուր շուկայի 7,8%-ը, գրում է Drom-ը։
Chery-ի դիրքերը հատկապես ուժեղ են՝ առաջին չորս ամիսներին ապրանքանիշը Թուրքիայում 20 հազար 782 ավտոմեքենա է վաճառել։