
23-05-2025 | 15:43
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից և Զանգեզուրի միջանցքի բացումից հետո Չինաստանից Լոնդոն գծում ձգվող թյուրքական աշխարհի կենտրոնական միջանցքի հեռանկարը հսկայական զարգացում կապրի: Մենք աջակցում ենք այս նախագծին»: Դրա մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը։
Աքգյունը հավելել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները, որոնք ձևավորվում են «մեկ ազգ, երկու պետություն» ըմբռնման հիման վրա, ճգնաժամային ժամանակաշրջաններում վերածվել են կոնկրետ արդյունքների և որպես օրինակ բերել Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը և «Թուրքիայի ամուր բարոյական և քաղաքական աջակցությունը»։
www.news.am