03-10-2024 | 18:54
Այդ մտահոգությունները եւ վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի մեջ ենք: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Թուրքիայում գործող Independent Türkçe-ի գլխավոր խմբագիր և հայտնի լրագրող Նևզաթ Չիչեքը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարին պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը:
«Որեւէ ձեւով այդ հայտարարություններ են, սպառնալիքներ են աջակցության կոչեր են այդ վախկոտին, բացարձակ մեզ ոչ վախեցնելու են, ոչ մեր ճանապարհիից հետ են պահելու: Նշանակում է ճիշտ թիրախային ճանապարհի մեջ ենք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է տեսակետին, թե Սրբազանը մտադիր է իր գործողություններով արյուն քսել այս իշխանությունների վրա, նա արձագանքեց. «Թող իրենք հայելի պահեն, թե ում արյուն են իրենք հեղել, թե ֆիզիկական, թե հոգեւոր, թե բարոյական: Արյունն իրենց վրա եւ այս ամբողջը դրա վկայությունն է»:
Պատասխանելով իրեն ոստիկանական օպերատիվ ծառայությունների ուժեղացված հետևելու մասին հարցին՝ Սրբազանն ասաց, որ նախորդ օրը օպերատիվ ծառայողներից ոչ ոք չի եղել իր շրջակայքում։
«Գիշերը մի հոգի փախել է, այսօր առավոտյան մեկ հոգու բացահայտել ենք։ Տղան եկել, ասել է, որ ուղղակի ծառայություն է իրականացնում, օրհնություն է խնդրել, օրհնություն ենք տվել: Բայց ասել եմ՝ սա ինչ-որ դուք անում եք, որ չեք կարող բացատրել, թե ինչու եք անում, անընդունելի է ու էս հալածանքը միշտ լինելու է: Դուք պետք է ծառայեք պետությանը, ոչ թե անձին»։
Ինչ վերաբերում է ոստիկանների պահվածքին, Սրբազանն ասաց. «Ոստիկանությունը հիմնական առումով իրեն շատ պարկեշտ է պահում, շատ հարգալից, բայց այդ խուլիգանական խումբը, այդ բանդաները պետք է գլխովին վերացվեն: Երեկ երկու անուն եմ տվել եւ վստահ եմ, որ մեր թելադրանքը, հորդորը, եթե կուզեք, հրահանգը, պահանջը հասարակությունից, սկսել է գործել: Ոչ մի տեղ իրավունք չկա, ոստիկանի կողմից մարդ ծեծելու»: