
15-02-2025 | 13:20
Նախորդ տարվա արդյունքներով Թուրքիան բոլորից շատ ավելացրել է արտահանումը Հայաստան` միանգամից վեց անգամ, միևնույն ժամանակ Հարավային Աֆրիկա ապրանքների մատակարարումը նվազել է 2.2 անգամ։
ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալների հիման վրա՝ ՌԻԱ Նովոստին է անդրադարձել թուրքական ապրանքների արտահանմանը։
Համեմատության համար նշենք, որ հաջորդը ցանկում Լաոսն է, որտեղ Թուրքիայի մատակարարումներն աճել են 3,3 անգամ։
Բոլորից շատ թուրքական ապրանքների վաճառքների անկում է նկատվել Հարավային Աֆրիկայում` 2.2 անգամ, լուրջ նվազում է դիտվում դեպի Իսրայել արտահանումներում` 1.3 անգամ։