06-12-2024 | 21:25
Օգոստոսի 30-ին Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) կողմից ձերբակալվել է Թուրքիայում իսրայելական հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող անձ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Արդեն սեպտեմբերի 2-ին Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը Լիրիդոն Ռեխհեփի կալանավորման մասին որոշում է կայացրել:
Նշվում է, որ նա ղեկավարել է Թուրքիայում Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Mossad»-ի դրամական ցանցը:
Բացի այդ, Ռեխհեփն իսրայելական հետախուզական ծառայության հրամանով դրոն է օգտագործել, հոգեբանական հարձակումներ է իրականացրել քաղաքական գործունեությամբ զբաղվող պաղեստինցիների դեմ, ինչպես նաև տեղեկատվություն է հավաքագրել Սիրիայի մասին՝ գումար փոխանցելով Թուրքիայում գտնվող որոշ շրջանակների: