
11-07-2025 | 15:46
Հունիսի 20-ին Թուրքիայում Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է վարչապետի մամուլի խոսնակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Թուրքիա կմեկնի այդ երկրի նախագահի հրավերով:
Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը հայտարարել էր, որ Ռեջեփ Էրդողանը Նիկոլ Փաշինյանին կընդունի Ստամբուլում։ Էրդողանի հրավերով այսօր Ստամբուլում է գտնվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։