17-09-2024 | 08:28
Տոյվա Կլլար, Դուք համոզվա՞ծ եք, որ Ղարաբաղում գազի մատակարարումը մշտապես է վերականգնվել, ու մատակարարումը շարունակական կլինի. Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թվիթերյան գրառմանը պատասխանել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։
Ուրա՞խ եք կարդալ, որ գազի մատակարարումը վերականգնվել է այն դեպքում, երբ Լաչինի միջանցքը մինչև հիմա լիովին փակ է. հարցրել է Նատալի Լաուզոն։
Նրա ուշադրությունից չի վրիպել, որ Կլաարն օգտագործել է Խանքենդի ադրբեջանական անունը։
«Դուք Ստեփանակերտ բառից առաջ պետք է Խանքենդի՞ օգտագործեք։
Եվրախորհրդարանը Ձեզնից պահանջում է գործողություն, ոչ թե լուրեր կարդալ։ Գործողություն, ինչը Դուք կարող եք և ինչը Ղարաբաղը դուրս կբերի շրջափակումից, ոչ թե կսիրաշահի այդ շրջափակումն իրականացնողին»։