13-01-2026 | 15:38
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ այս շաբաթ կամ հաջորդ շաբաթվա սկզբին հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դա տեղի կունենա,կարծում եմ՝ այս շաբաթ կամ հաջորդ շաբաթվա սկզբին»,- ասել է նա լրագրողներին:
Նա նաև վստահեցրել է, որ հանձնառու է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը տեղի էր ունեցել օգոստոսի 15-ին՝ Ալյասկայում:
www.tert.am