10-11-2025 | 13:49
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Շարմ էլ Շեյխում Գազայի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին անվանել է նախագահ։
Այս մասին հայտնել է կանադական CBC News հեռուստաալիքը, փոխանցում է lenta.ru-ն:
Համատեղ հռչակագիրը ստորագրելուց հետո Թրամփը շնորհակալություն հայտնեց գագաթնաժողովին մասնակցող առաջնորդներին և, նկատելով Քարնիին սենյակում, ասաց. «Ի դեպ, որտե՞ղ է Կանադան։
Որտե՞ղ եք դուք։ Ես շատ շնորհակալ եմ, որ այստեղ եք, պարոն նախագահ»։
Կանադայի վարչապետը պատասխանեց. «Ուրախ եմ, որ դուք ինձ նախագահ նշանակեցիք»։
Ամերիկացի առաջնորդը ծիծաղեց, թեթևակի ապտակեց Քարնիի ձեռքին և ավելացրեց. «Գոնե ես չասացի «նահանգապետ»»։
www.tert.am