
25-04-2025 | 15:30
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ շուտով» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կրակի ամբողջական դադարեցում տեղի կունենա հայտնում է CNN-ը։
«Շատ շուտով մենք կհասնենք ամբողջական հրադադարի Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում»,- հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «ներկա պահին» բանակցություններ են ընթանում՝ երկու երկրների միջև հողերը բաժանելու շուրջ։
«Մենք գործարք կունենանք, և դրա շուրջ բանակցություններ են ընթանում։ Հողամասերի բաժանման և այլևայլ առումներով գործարքը քննարկվում է ներկա պահին»,- շեշտել է Թրամփը։
www.news.am