
22-03-2025 | 22:09
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Վկայակոչելով «Ուկրաինսկա պրավդա»-ն՝ այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
Զրույցի մանրամասները չեն հաղորդվում։
Նշվում է, որ Թրամփը զանգահարել է Զելենսկիին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո։ Պուտինի հետ զրույցից հետո Թրամփն ասել է, որ իր վարչակազմին հրահանգել է բանակցություններ սկսել ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու համար։
www.armenpress.am